EducationUSA Կրթական Ցուցահանդես 2015

Գլխավոր / Նորություններ / EducationUSA Կրթական Ցուցահանդես 2015

EucationUSA Fair 2015

EducationUSA Կրթական Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար: Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքրված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից:
Հոկտեմբերի 29-ին EducationUSA Կրթական Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան են ժամանելու ԱՄՆ հետևյալ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները՝
1. American University of Armenia*
2. Carnegie Mellon University, Information Networking Institute
3. College of the Canyons
4. John Cabot University *
5. The College of New Jersey
6. Minerva Schools at KGI
7. New York University School of Engineering
8. Northeast Wisconsin Technical College
9. Saint Francis University
10. Savannah College of Art and Design (SCAD)
11. University at Buffalo, The State University of New York
12. Western Kentucky University
Հայաստանում ԱՄՆ Դեսպանությունը և Բրիտանական խորհուրդը ևս ներկայացված են լինելու Ցուցահանդեսին:

Եթե պլանավորում եք մասնակցել EducationUSA կրթական ցուցահանդեսին հոկտեմբերի
29-ին, ապա խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը (խնդրում ենք լրացնել
միայն ԼԱՏԻՆԱՏԱՌ)-https://www.surveymonkey.com/r/EdUSAFair2015

Միացե՛ք մեզ Ֆեյսբուքում: