ԱՄՆ Նախագահի օր

Գլխավոր / ԱՄՆ Նախագահի օր

3320650122_37bc220f44Այս երկուշաբթի ամերիկացիները տոնելու են «Նախագահի օրը»:

Նախագահի օրն ի սկզբանե նպատակ է ունեցել տոնել Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին:

Կոնգրեսի նախաձեռնությամբ, ըստ որի տոները կցվում էին հանգստյան օրերին, ստեղծվում է եռօրյա երկար հանգստյան օրերի ավանդույթը:

Այս տոնը հայտնի է որպես «Նախագահների օր», սակայն պետականորեն այն անվանում են «Վաշինգտոնի ծննդյան տոն»: Տոնը մեծարում է Միացյալ Նահանգների բոլոր նախագահներին:

«Նախագահների օրը» տոնելու համար եկեք հետ հայացք գցենք սակավ հայտնի և միևնույն ժամանակ զվարճալի փաստերի վրա՝

  • Էնդրյու Ջոնսոնը՝ ԱՄՆ 17-րդ նախագահը, երբեք դպրոց չի հաճախել: Սակայն գիտելիքներ ձեռք է բերել իրեն շրջապատող մարդկանցից: Ուսումնական դեպարտամենտում նրան աջակցել են ընկերները: Հետագայում կինը նրան գրել և կարդալ է սովորեցրել:
  • Ջորջ Վաշինգտոնը միակ նախագահն էր, ով ընտրվել է միաձայն: Սա նշանակում է, որ բոլոր նահանգների ներկայացուցիչները քվեարկել են նրա օգտին:
  • Թոմաս Ջեֆերոսնը և Ջոն Ադամսը այն երկու նախագահներն էին, ովքեր ստորագրել են «Անկախության Հռչակագիրը»: Նրանք երկուսն էլ մահացել են նույն օրը՝ հուլիսի 4-ին, ստորագրման 50-րդ տարելիցին: