PFP Շրջանավարտները Ծրագրի Փորձի մասին՝ մարտի 29-ին

Գլխավոր / Stories / PFP Շրջանավարտները Ծրագրի Փորձի մասին՝ մարտի 29-ին

12208737_10208242596330482_5566760902337980721_n (2)Եթե չեք հասցրել մասնակցել նախորդ PFP պրեզենտացիային կարող եք գրանցվել և մասնակցել մեր մարտի 29-ի հանդիպմանը:

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում ընգրկված հաստատություններում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: PFP ծրագրի 2015թ. մասնակիցներ Մարիամ Էվոյանը ևՍաթենիկ Բաղդասարյանը կներկայացնեն իրենց փորձը: Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին: Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին, ժամը՝ 18:30-ին:
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` նամակ ուղարկելով pfp@americancouncils.am էլ. հասցեին կամ զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15: Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով մարտի 28-ին մինչև ժամը 11-ը: