Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագրի պրեզենտացիա

Գլխավոր / Stories / Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագրի պրեզենտացիա

Jan 2016 Carnegie Group in San FranciscoԱմերիկյան խորհուրդները և EducationUSA Հայաստանը կազմակերպում են հանդիպում Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ սույն թվականի մարտի 31-ին, ժամը՝   18:00-ին, Ամերիկյան խորհուրդների գրասենյակում (Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ) : Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Ալեքսել Խարլամովը կներկայացնի ծրագիրն ու դրան դիմելու պայմանները:
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 544012, 544015, 560045 կամ գրելով հետևյալ էլ. հասցեին՝  info@americancuncils.am (mailto:info@americancuncils.am) :
Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներին  անհատական, գիտական աստիճան չտվող հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ի համալսարաններում և ինստիտուտներում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.nceeer.org: