Հյուրընկալեք Միջազգային Ուսանողի

Գլխավոր / Stories / Հյուրընկալեք Միջազգային Ուսանողի

10863869_10153078455554504_6714195329012128820_o (1)

Ուզո՞ւմ եք հյուրընկալել միջազգային ուսանողի, ծանոթանալ այլ մշակույթների, ինչպես նաև զարգացնել Ձեր անգլերեն բանավոր խոսքը:

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը 2016թ. հունիսի-հուլիս ամիսներին հյուրընկալելու է ուսանողների, ովքեր ժամանելու են Հայաստան կարճաժամկետ վերապատրաստման ծրագրի մասնակցելու համար: Որպեսզի հյուրերը Հայաստանի մշակույթին մոտիկից ծանոթանալու հնարավորություն ունենան, Ամերիկյան խորհուրդները պետք է նրանց տեղավորի հայկական ընտանիքներում: Հյուրընկալող ընտանիքը կստանա դրամական փոխհատուցում` հյուրին առանձին սենյակ, ինչպես նաև օրական 2 անգամ սնունդ տրամադրելու համար:

Եթե ցանկանում եք դառնալ հյուրընկալ ընտանիք, խնդրում ենք Ձեր հայտը ուղարկել Նանե Աբրահամյանին (nane@americancouncils.am) մինչեւ 2016թ. ապրիլի 30-ը: