FLEX ծրագրի շրջանավարտի հաջողությունը

Գլխավոր / Stories / FLEX ծրագրի շրջանավարտի հաջողությունը

12115801_1022985364433658_6349745589618658432_n

Վանաձորի FLEX շրջանավարտներից Անի Ղուկասյանը «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության Ստեփանավանի մասնաճյուղում ղեկավարի պաշտոն է ստացել: Կազմակերպությունը նպատակ ունի հաշմանդամություն ունեցող անձանց լիովին ներգրավվել հասարակության մեջ և վերջերս բացել է լիովին հարմարեցված կենտրոն՝ խրախուսելու ինքնուրույն և անկախ կյանքով ապրելու գաղափարը: Կենտրոնի բացման օրը զրուցել ենք Անիի հետ՝ ահա թե ինչ է պատմում Անին իր փորձառության մասին (http://bit.ly/22SMQm1

«Վանաձոր-Ստեփանավան-Վանաձոր երթուղին իմ կյանքի վերջին 3 տարիների անբաժան մասն է դարձել»- ասում է Անին՝ FLEX ծրագրի 2000 թ.-ի շրջանավարտը: 2013 թ.-ից սկսած Անին Վանաձորից Ստեփանավան էր գնում աշխատանքի և աջակցում հաշմանդամություն ունեցող անձանց: Սկզբում Անին երիտասարդական ծրագրերի համակարգողն էր, այժմ, ստանձնելով մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը, համակարգում է «Անկախ կյանք» ծրագիրը՝ աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն և անկախ կյանքով ապրելու հմտություններ ձեռք բերել Անկախ կյանքի կենտրոնում:

«Ինձ մոտիվացնում է այն փաստը, որ ես օգտակար բան եմ անում իմ համայնքի համար և զգում եմ, որ այնտեղ եմ, որտեղ ուզում էի լինել»:

Անին կամավորությունը սկսել է FLEX ծրագրի հետ և Հայաստան վերադառնալուց հետո ակտիվորեն մասնակցել է FLEX շրջանավարտների միջոցառումներին Վանաձորում:

Հետագայում տարբեր հասարակական կազմակերպություններում աշխատել է թարգմնիչ, թրեյներ, ծրագրային համակարգող: 2007-2011 թթ.-ին ձեռք է բերում թիմային ծրագրերի կառավարման հսկայական հմտություններ՝ աշխատելով Միջազգային հանրայնացման ճամբարում:

Շնորոհավորում ենք «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանը և Անիին, և մաղթում հաջողություններ: