PFP Շրջանավարտը Հայաստանում հյուրընկալել էր իր ամերիկացի ղեկավարին

Գլխավոր / Stories / PFP Շրջանավարտը Հայաստանում հյուրընկալել էր իր ամերիկացի ղեկավարին

13235221_10153996713584504_4925413814856929085_oPFP ծրագրի 2014 թվականի գարնան խմբի շրջանավարտ Դիանա Միրզոյանը անգնահատելի գիտելիքներից և փորձից բացի ԱՄՆ-ում ձեռք է բերել ընկերներ: Ֆլորիդայում նա հիասքանչ ժամանակ է անցկացրել՝ շնորհիվ իր ղեկավարների և հըուրընկալող ընտանիքի: Ծրագրի ընթացքում բոլորն այնքան հոգատար էին, այնքան ուշադիր Դիանայի նկատմամբ, որ նա իրեն զգում էր ջերմ և դրական մթնոլորտով շրջապատված: Տպավորություններն ու հիշողությունները ստիպեցին Դիանային այցելել ընտանիքին և ընկերներին մեկ տարի անց: Կրկին ջերմ ընդունելություն, որի արդյունքում ընկերությունն ավելի ամրապնդվեց: Այս ամենի վառ ապացույցը նրանց փոխադարձ այցն էր մեր գեղեցիկ մայրաքաղաք Երևան մայիսյան ջերմ և արևոտ 4 օրերի ընթացքում: Հայաստանյան այցի ընթացքում նրանք այցելեցին հայկական հարուստ մշակույթի կենտրոններ, լսեցին և տեսան մեր հնագույն պատմությունը, համտեսեցին հայկական համեղ խորտիկներ: Դիանան և ընտանիքը սիրով հյուրընկալեցին Քեթիին և Դեյվիդին և անհամբեր սպասում են, որ մի օր էլ կհյուրընկալեն Դիանայի սիրելի ընտանիքին Ֆլորիդայից:

Օրենսդրական ոլորտի մասնագետների Professional Fellows Program ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: