PFP Շրջանավարտը կամավորական աշխատանք է կատարում ԱՄՆ-ում

Գլխավոր / Stories / PFP Շրջանավարտը կամավորական աշխատանք է կատարում ԱՄՆ-ում

13246173_10153998828924504_9095259121746171656_o«Կամավորական աշխատանքն ինձ համար հետ վերադարձնելու ճանապարհ և դրական վերաբերմունքի փոխանակման եղանակ է: Ես որպես կամավոր աջակցեցի օլիմպիական խաղերում մի կազմակերպութան, որի ուշադրության կենտրոնում են գտնվում մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ: Սա հնարավորություն էր ինձ համար ոչ միայն օգնելու մարդկանց, այլև սովորելու, հաճույք ստանալու և օգտվելու անհատական և թիմային մարզաձևերում մասնակցության հնարավորությունից», ասում է Ասանեթ Ալոյանը:

Ասանեթը PFP ծրագրի մասնակիցներից է, ովքեր իրենց մասնագիտական վերապատրաստումն անցում են ԱՄՆ-ի տարբեր կազմակերպություններում: Ասանեթ Ալոյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտում աշխատում է ավագ հարկային տեսուչ, իսկ ԱՄՆ-ում իր մասնագիտական պրակտիկան անցնում է Հոնոլուլում՝ Հավայիի նահանգի խորհրդարանի պատգամավոր Լորեն Մացումոտոյի գրասենյակում: Ծրագրի հենց առաջին օրերից Ասանեթը որպես կամավոր մասնակցել է հաշմանդամություն ունեցող մարկանց տարբեր սպորտաձևերում ակտիվ ներգրավելու նպատակով իրականացվող Սովթբոլի Հատուկ օլիմպիական մրցաշարի անցկացման աշխատանքներին:

Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: