EducationUSA Ակադեմիայի առաջին հայ ուսանողը

Գլխավոր / Stories / EducationUSA Ակադեմիայի առաջին հայ ուսանողը

14249900_1118468444885349_7696750412315796383_oՎիկտորյա Ավետիսյանը այս ամառ Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանում մասնակցել է միջազգային ուսանողների համար նախատեսված EducationUSA Ակադեմիային:
Ծրագրի ընթացքում Վիկտորյան հնարավորություն է ունեցել շփվելու ամերիկացի և 11 այլ երկրների ուսանողների հետ:
«Մենք միասին էինք անցկացնում մեր ամբողջ ժամանակը. դասերին էինք պատրաստվում, միասին ճաշում էինք և պարզապես վայելում էինք մեր ազատ ժամանակը: Մենք բառացիորեն մեկ ընտանիք էին դարձել: Իհարկե, ծրագիրը շատ ավելին էր քան միայն ընկերներ ձեռք բերելը և հաճելի պահեր անցկացնելը»:
Վիկտորյան մասնակցել է դեբատների, զարգացրել է էսսե-շարադրություն գրելու հմտությունները և ուսումնասիրել է ամերիկյան պատմությունն ու ճարտարապետությունը:
Նա նույնիսկ հնարավորություն է ունեցել այցելելու Նյու Յորք:
«Երբեք չեմ մոռանա իմ այս մեծ փորձը», -նշում է Վիկտորյան:

Եթե դուք ևս ցանկանում եք մասնակցել EducationUSA ակադեմիային, ապա այցելեք հետևյալ կայքը մանրամասներին ծանոթանալու համար՝ http://www.edusaacademy.org/