PFP՝ Գաղափարից՝ Իրագործում

Գլխավոր / Stories / PFP՝ Գաղափարից՝ Իրագործում

16121573_1569146749768943_111090338_oProfessional Fellows Program (PFP) մեկամսյա կրթաթոշակային ծրագիր-մրցույթը հայտարարված է: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 7-ն է: Ծրագրին կարող են մասնակցել 25-ից 35 տարեկան երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքված են ԱՄՆ-ի oրենսդրական, կառավարման և քաղաքականության մշակմամբ զբացվող հաստատություններում փորձ ձեռք բերելու հնարավորությամբ: Հետևե՛ք PFP ծրագրի շրջանավարտների պատմություններին՝ պատկերացնելու համար, թե որքանով է ծրագիրը համապատասխանում Ձեր մասնագիտական հետաքրքրություններին և ինչ ակնկալիքներ կարող եք ունենալ ծրագրի ընթացքում ստացած փորձից:

 

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Սայադ Բադալյանը որպես PFP մրցույթի հաղթող 2015թ.-ի գարնանը հինգ շաբաթով հյուրընկալվել էր Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդում: Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհուրդը օրինագծեր մշակելու մեջ մասնագիտացած կառույց է, որն իրավախորհրդատվական աջակցություն է ցուցաբերում Կալիֆորնիայի խորհրդարանի անդամներին և այլ պաշտոնատար անձանց: Ծանոթանալով օրենսդրական խորհրդի աշխատանքներին` Սայադ Բադալյանը ԱՄՆ իր այցի ընթացքում ամերիկյան գործընկերների հետ մշակել էր ծրագիր, որի նպատակն էր Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդի օրինակով ՀՀ-ում նույնպես ստեղծել օրինագծեր մշակող կենտրոնացված մասնագիտական կառույց: PFP ծրագրի շրջանակներում 2015թ. նոյեմբերին փոխադարձ այցով Հայաստան այցելեց Սայադ Բադալյանի ամերիկյան գործընկեր՝ Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդատու Ռըշել Ուիդը: Այցի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսական անձնակազմի, արդարադատության փոխնախարարի և ԱԺ պատգամավորների հետ, որոնց ընթացքում քննարկվեց ՀՀ-ում օրինագծեր մշակող մասնագիտացված կառույց ստեղծելու գաղափարը: Հանդիպումների այս շարքը օժանդակեց Հայաստանում 2016թ-ի օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծելու «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Հիմնադրամին վերապահպաված գործառույթները շատ նման են նրանց, որոնք իրագործվում են Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդի կողմից: Հիմնադրամի ստեղծմամբ, ըստ էության, կենսագործվեց Սայադ Բադալյանի և Ռըշել Ուիդի կողմից իրականացված ծրագրով առաջ քաշված գաղափարը: