Իլինոյիսից Գորիս՝ Սոնա սարգսյանի հյուրընկալող ընտանիքի այցը Հայաստան

Գլխավոր / Stories / Իլինոյիսից Գորիս՝ Սոնա սարգսյանի հյուրընկալող ընտանիքի այցը Հայաստան

 

 

17797715_1869418810013928_1365639927_o

Յուրաքանչյուր փոխանակման ուսանող անհամբեր սպասում է այն օրվան, երբ իր հյուրընկալ ընտանիքը պետք է այցելի Հայաստան: Հյուրընկալ ընտանիքները ավելի հաճախակի են սկսել այցելել, ինչն էլ ավելի է ամրացնում հայ և ամերիկյան ընտանիքների կապերը: 2016 թվականի շրջանավարտ Սոնա Սարգսյանն այս պահին երկար չսպասեց: Նրա հյուրընկալ ընտանիքը՝ Շոնը և Դորին եկան իրեն այցի: Հուսանք այս հոդվածն օգտակար կլինի նրանց, ովքեր ցանկանում են դիմել FLEX ծրագրին կամ դիմել ուսանող հյուրընկալելու համար:

 

Ինչո՞ւ որեշեցիք հյուրընկալել FLEX ծրագրի ուսանողի:

«Մեր ընտանիքի մոտ ընկերները հիանալի փորձ են ունեցել անցյալ տարի: Ես ապշել էի՝ թե որքան լավ ազդեցություն էր թողել երիտասարդ աղջիկը իր ընտանիքի, դպրոցի և համայնքի վրա: Միացյալ Նահանգներում բնակվելը ես դիտարկում եմ որպես օրհնության – ԱՄՆ պարզապես հիանալի տեղ է ապրելու համար: Ես ցանկանում եմ  կիսել այդ փորձը, և փոխանցել ամերիկացի լինելու ամենալավ փորձը: Այն նաև կարևոր կյանքի դաս է, որ մենք ուզում ենք փոխանցել մեր երեխաներին: Մենք ուզում էինք, որ մեր երեխաները ընկալեն այլ մշակույթները ավելի գլոբալ տեսանկյունից»:

Ինչը՞ մոտիվացրեց ձեզ:

«Մեծ պատասխանատվություն է երբ ինչ որ մեկին հրավիրում եք Ձեր ընտանիքի մասը լինելու – ինձ մոտիվացրեց, որ մեր ամբողջ ընտանիքը լիովին աջակցում էր ինձ և ոգեւորված էր նման հնարավորությունից»:

Ինչպե՞ս որոշեցիք հյուրընկալել Սոնային:

«Մենք ուշադիր կարդում էինք յուրաքանչյուր FLEX ուսանողի գրած պատմությունները: Այն, իրոք, հիանալի ճանապարհ էր մեր ընտանիքին համապատասխան ուսանող գտնելու համար: Ես կարծում էր, որ ողջ գիշեր կքննարկեինք համաձայնության գալու համար: Սակայն ապշել էր, երբ բոլորս որպես առաջին տարբերակ ընտրել էինք Սոնային: Գրավոր շարադրությունները վճռորոշ են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին պատմելու իրենց մասին, ինչ են իրենք սիրում անել և ինչ են ակնկալում փոխանակման ծրագրից: Շատ հեշտ էր Սոնային պատկերացնել որպես մեր ընտանիքի մի մաս»:

Ձեր հյուրընկալման փորձից ինչը՞ կառանձնացնեք:

«Մենք փորձեցինք այնպես անել, որ Սոնայի այցը հնարավորինս առօրյա և հնարավորինս նորմալ ընթանար: Թվում էր, թե ոչինչ չի փոխվել մեր տանը նրա այցի ժամանակ: Միևնույն ժամանակ մենք փորձում էինք էքսպերիմենտներ անել: Մենք միտումնավոր այցելում էինք այգիներ, թանգարաններ, թատրոն, քաի որ ցանկանում էինք ցույց տալ նրան զարմանալի հնարավորությունները, որ ԱՄՆ-ն է առաջարկում: Նաև հաճելի էր բացահայտել ԱՄՆ-ն Սոնայի տեսանկյունից»:

Ի՞նչ ազդեցություն ունեցավ այս փորձը ձեր, ձեր ընտանիքի և համայնքի վրա:

«Ես թերագնահատեցի, թե որքան խորը ազդեցություն կունենար Սոնա մեր ընտանիքի վրա: Երբ նա առաջին անգամ ժամանեց, կարծում եմ, որոշ մարդիկ զարմացան, որ Սոնան ցանկանում էր մեզ դիմել մայրիկ և հայրիկ, սակայն մեզ համար շատ բնական էր դա: Կարճ ժամանակ անց մենք էլ Սոնային մեր սեփական երեխայի պես սկսեցին ընդունել:

Բառերով բարդ է բացատրել, սակայն Սոնային ցանկանում էինք այն ամենը, ինչ ցանկանում էինք մեր սեփական երկու երեխաներին: Նույն ուրախությունն էինք ապրում նրա հաջողությունների համար և նույն ցավը ձախողելիս: Յուրաքանչյուր օր զգում ենք նրա բացակայությունը: Կարծում եմ, որ ամենամեծ անակնկալն այն էր, թե որքան խորն է նա ազադեցությունը մեր ընտանիքում: Նույն կերպ թերագնահատել էինք մեր տխրթյունը նրա մեկնելիս: Մեր կապերն այնքան ամուր են, որ կմնան ողջ մի կյանքի ընթացքում: Չեմ կասկածում, որ մենք ընդմիշտ կապի մեջ կլինենք»:

Ինչպե՞ս որոշեցիք այցելել Հայաստան: Ինչը՞ տպավորվեց այստեղ:

«Առաջին հերթին անչափ կարոտել էինք Սոնային: Մեր այցի լավագույն ասպեկտներից մեկն այն էր, որ Սոնայի հետ բացահայտեցինք Հայաստանը: Սնունդը, ավանդույթները: Մեզ դուր եկավ այն, ինչ նա առաջարկեց մեզ: Եթե անկեղծ, չեմ կարծում, որ Հայաստանը կարող էր պարտադիր այցելելու երկրների ցանկում լիներ սակայն այն հիանալի երկիր է, հրաշալի մարդկանցով և հարուստ պատմությանով: Մեր այցի լավագույն մասը Սոնայի ընտանիքի հետ է կապված: Սոնա ծնողներն ու հարազատները առանձնահատուկ ջերմությամբ ընդունեցին մեզ: Մի երեկո նրա ողջ ընտանիքը հաաքվել էր թեյախմության: Շատ ազդեցիկ փոխանակման տարի էր»:

Ի՞նչ կցանկանաք հաղորդել FLEX ծրագրի աշակերտներին և նրանց ընտանիքներին Հայաստանում և ԱՄՆ – ում:

«Ինձ դուր է գալիս, որ FLEX ծրագրի աշակերտբեր մեծ մասը լինում է «իսկական» Ամերիկայում, ոչ թե այն Ամերիկայում, որ տեսնում են հեռուստատեսությամբ … Նյու Յորք, Լոս Անջելես կամ Մայամի: Ուսանողները հայտնաբերել են, որ կյանքը ԱՄՆ-ում այնքան էլ տարբեր չէ  իրենց սեփական կյանքից: Թե՛ հյուրընկալող ընտանիքը, թե՛ ուսանողը շատ բան են սովորում միմյանցից: Իմ խորհուրդն է FLEX աշակերտներին, որ շփվեն մարդկանց հետ: Օգտվեն արտադպրոցական հնարավորություններից: Ակտիվ լինեն դպրոցական խմբակներում,  եկեղեցում, սպորտային միջոցառումների ժամանակ – պարզապես լինեն մարդկանց հետ:  Ամերիկացիներին Հայաստանի մասին պատմեն: Մեր այցից բազմաթիվ նկարներ ենք հրապարակել և երբեք այսքան հարցեր չենք ստացել: Մարդկանց հետաքրքրել էր Հայաստանը: Իմ խորհրդը FLEX ծրագրի աշակեևտի ընտանիքին (ծնողներին)՝ Ձեր երեխային հյուրընկալող ընտանիքը սիրելու և փայփայելու է ձեր երեխային, ինչպես իրենց սեփական երեխային: Գիտեմ, որ դժվար է պատկերացնել, բայց ձեր երեխան հիանալի փոխանակման տարի կունենա, որ կփոխի վերջինիս կյանքը»: