EducationUSA Կրթական Ցուցահանդես

Գլխավոր / Գլխավոր / EducationUSA Կրթական Ցուցահանդես

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը սույն թվականի հոկտեմբերի 26-ին հրավիրում է մասնակցելու EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսին:

EducationUSA կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար:
Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից:

Հոկտեմբերի 26-ին EducationUSA կրթական ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան են ժամանելու ԱՄՆ հետևյալ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները՝
Central Penn College
New York University
San Diego State University Georgia
South Seattle College
University of Colorado Boulder
University of Wisconsin-River Falls
Upper Iowa University
EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է: Խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը` 
https://educationusafair2017.eventbrite.com/.