Կազմակերպության մասին

Գլխավոր / Կազմակերպության մասին

Ամերիկյան խորհուրդներ

Դեպի գիտելիք: Դեպի աշխարհ:

Սեղմեք այստեղ դիտելու Ամերիկյան խորհուրդների մասին տեսահոլովակը:

Առաքելությունը

Ամերիկյան խորհուրդները, լինելով միջազգային կրթության, ակադեմիական փոխանակման, օտար լեզվի իմացության, գնահատման և հետազոտության ուսումնասիրման բնագավառներում առաջատար, հնարավորություններ է ստեղծում անհատների և հաստատությունների համար՝ հաջողության հասնելու սերտորեն փոխկապակցված և արագ փոփոխվող աշխարհում:

Պատմությունը

Ամերիկյան խորհուրդները սկզբնապես հանդես գալով որպես ռուսերենի ուսուցիչների ամերիկյան խորհուրդներ (American Councils of Teachers of Russian, ACTR), իր գործունեությունը բևեռել է անգլերեն և ռուսերեն լեզուների ուսումնական, մասնագիտական վերապատրաստմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների և նախկին Սովետական Միության ուսուցիչների և դասախոսների լեզվի և գրականության բնագավառներում հաղորդակցման ամրապնդմանը: 1987թ. ACTR տնօրենների խորհուրդը ստեղծեց Կրթության և լեզուների ուսումնասիրման բնագավառում համագործակցության ամերիկյան խորհուրդներ /American Councils for Collaboration in Education and Language Study (ACCELS)/, որն արագ կերպով առաջատար տեղ գրավեց Միացյալ Նահանգների կառավարության կողմից հովանավորվող փոխանակման և վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում:

Իր գործունեության չորս տասնամյակների ընթացքում Ամերիկյան խորհուրդները դարձել է կրթական և միջազգային վերապատրաստման ամերիկյան առաջատար կազմակերպություններից մեկը` իրականացնելով փոխանակման և վերապատրաստման ավելի քան երեսուն, այդ թվում ԱՄՆ-ի պետական և այլ երկրների կրթաթոշակային ծրագրեր: Կազմակերպությունը իրագործում է համագործակցային և միասնական ծրագրեր ԱՄՆ-ի, Եվրասիայի, Արևելյան Եվրոպայի անհատների և հաստատությունների միջև, խորհրդատվություն է տրամադրում նախագծերի մշակման և կրթական նորարարական ծրագրերի վերաբերյալ և ակտիվորեն խթանում է Եվրասիայի երկրների լեզուների և երկրագիտության ուսումնասիրմանն ԱՄՆ-ում: Հավատարիմ մնալով իր առաքելությանը` կազմակերպությունը նաև շարունակում է նպաստել ռուսերեն լեզվի ուսուցմանը` իրացնելով ավելի քան 100,000 դասագրքեր և կրթական նյութեր ու աջակցել առցանց գրանցված 6,500 անդամներին, ովքեր սովորում են ռուսերեն:

1998 թ.-ին կազմակերպության զարգացումը և գործունեության ոլորտի ընդլայնումը վկայելու համար ACTR-ի խորհուրդը հիմնեց մի նոր կառույց` Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ ACTR/ACCELS անվամբ: ACTR-ը և ACCELS-ը Ամերիկյան խորհուրդների ենթակառույցներն են: Ամերիկյան խորհուրդների գրասենյակն ունի ավելի քան 370 մասնագիտացված աշխատակիցներ, ովքեր աշխատում են 24 երկրներում` Հարավարևելյան Եվրոպայում, Եվրասիայում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ում:

Դրամաշնորհները իրականացվում են մասնավոր և պետական  աղբյուրներից` ներառյալ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը, Միացյալ Նահանգների կրթական բաժինը, Կոնգրեսի գրադարանը, Հումանիտար գիտությունների ազգային նվիրատվության կենտրոնը, Ռուսաստանի դաշնությունը և Ուզբեկստանի կառավարությունը, Համաշխարհային բանկը, Կարնեգի կորպորացիան/հիմնադրամը, Բաց հասարակության ինստիտուտը/Սորոս հիմնադրամը և այլ հասարակական և մասնավոր նվիրատուներ:

Ամերիկյան խորհուրդները ունի մոտավորապես երկու տասնյակ գրասենյակներ` տեղակայված Եվրասիայում, Հարավային Եվրոպայում և Հարավային Ասիայում: Ամերիկյան խորհուրդների` ձեզ անհրաժեշտ գրասենյակների մասին տեղեկություն ստանալու համար այցելեք Ամերիկյան խորհուրդների կայքը:


Հետադարձ կապ

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ

Հասցե՝ 1828 L Street N.W., Suite 1200 Washington, DC 20036

Հեռախոս՝ 202-833-7522

Ֆաքս՝ 202-833-7523