(English) New things with FLEX

Հայցում ենք Ձեր ներողամտությունը, այս գրառումը հասանելի է միայն անգլերենով:

Ուսանող-Դեսպաններ ծրագրի մարզային օգնականների թափուր աշխատատեղ

EducationUSA Հայաստանը հայտարարում է Ուսանող-Դեսպաններ ծրագրի մարզային օգնականների թափուր աշխատատեղի մրցույթ:
EducationUSA Ուսանող Դեսպաններ ծրագրի միջոցով EducationUSA հայաստանյան գրասենյակը իր ծառայություններն է հասանելի դարձնում նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Յուրաքանչյուր մարզում տվյալ համակարգողը իրականացնում է 10 դասախոսությունների շարք ԱՄՆ բարձրագույն կրթության, ԱՄՆ համալսարաններ գտնելու, դիմելու ընթացակարգի և ստանդարտացված թեստերի վերաբերյալ: Դասախոսությունների ընթացքն առավել արդյունավետ դարձնելու համար մարզային օգնականները համագործացկում են Խաղաղության կորպուսի կամավորների հետ:
Ծրագրին դիմելու մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար խնդրում ենք հետևել հղմանը` https://www.surveymonkey.com/r/ArmeniaSAP2017:

Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 29-ը:
EducationUSA Ուսանող Դեսպաններ ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության և աջակցություն է ստանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից:

Դիմե՛ք Մրցունակ Աշակերտների Ակումբին

Group1Նպատակ ունե՞ք սովորելու ԱՄՆ-ում: Միացե՛ք Մրցունակ աշակերտների ակումբին:
Ֆինանսավորվելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ այս ակումբը ինտենսիվ խորհրդատվական խմբային ծրագիր է, որի նպատակն է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին և ուսանողներին նախապատրաստել ԱՄՆ համալսարաններ և քոլեջներ դիմելուն:
Դիմե՛ք մինչև սույն թվականի հունիսի 8-ը:

Ծրագրի մանրամասները, ինչպես նաև դիմում հայտըն այստեղ։

Ֆինանսական հարցերով պատասխանատուի հաստիք

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը ֆինանսական հարցերով պատասխանատուի թափուր հաստիք ունի։

Աշխատակիցը պատասխանատու է լինելու բոլոր ֆինանսական ծառայությունների և գործառնությունների համար: Աշխատանքը կես դրույք է, շաբաթական 20 ժամով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • տրամադրել բոլոր անհրաժեշտ ֆինանսական ծառայությունները, ներառյալ բյուջեի մշակում և ֆինանսական հաշվետվություններ
  • հետևել ծախսերին և հաշվեքննել գնումների և վճարումների փաստաթղթերը
  • պատրաստել բոլոր կրիառվող հայկական հարկերի հաշվետվությունները և վճարումները
  • ապահովել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության գործունեութան համապատասխանությունը առկա պահանջներին
  • վերանայել աշխատակազմի անդամների աշխատաժամանակի թերթիկները եւ տաբելը
  • Վերահսկել եւ պլանավորել բյուջետային ծախսերը համաձայնեցնելով դրանք ծրագրերի համակարգողների հետ, ապահովել որպեսզի ֆինանսական հաշվեկշռում եղած միջոցները եւ ծախսերը չգերազանցեն հաստատված հատկացումները, իրականացնել անհրաժեշտ ճշտումներ եւ բյուջետային ճշգրտումներ
  • հաստատել և սերտ հարաբերություններ պահպանել տեղական բանկային և հարկային ծառայությունների հետ
  • հավաստել Ամերիկյան խորհուրդների գրանցման կարգավիճակի համապատասխանությունը պետական կառույցներում` hամագործակցելով գրասենյակի ղեկավարի և տնօրենի հետ
  • հաստատել եւ կապ պահպանել գրասենյակի Վաշինգտոնի ֆինանսական բաժնի հետ
  • կատարել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության գործունեությանն ու ծրագրային առաջընթացին նպաստող այլ հանձնարարություններ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ՝

  • բակալավրի աստիճան, բարձր աստիճանը նախընտրելի է
  • 1-3 տարվա աշխատանքային փորձ որպես ֆինանսական գծով պատասխանատու կամ հաշվապահ
  • հայկական հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն
  • հայերեն եւ անգլերեն լեզուների գրավոր եւ բանավոր տիրապետում
  • արդյունավետ հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • արդյունավետ ֆինանսական, կազմակերպչական և պլանավորման հմտություններ

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը, ուղեկցող նամակը (cover letter) և երեք երաշխավորագրերը hr@americancouncils.am էլ․ հասցեին։ Ուղեկցող նամակը պետք է ներառի աշխատանքային փորձի համապատասխան օրինակներ, այդ թվում ֆինանսական խնդիրների օրինակներ, որ դուք հաջողությամբ լուծել եք: 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝  հունիսի 16 2017, 16։00։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝  հուլիսի 3, 2017։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Երևան, Հայաստան։

Իլինոյիսից Գորիս՝ Սոնա սարգսյանի հյուրընկալող ընտանիքի այցը Հայաստան

 

 

17797715_1869418810013928_1365639927_o

Յուրաքանչյուր փոխանակման ուսանող անհամբեր սպասում է այն օրվան, երբ իր հյուրընկալ ընտանիքը պետք է այցելի Հայաստան: Հյուրընկալ ընտանիքները ավելի հաճախակի են սկսել այցելել, ինչն էլ ավելի է ամրացնում հայ և ամերիկյան ընտանիքների կապերը: 2016 թվականի շրջանավարտ Սոնա Սարգսյանն այս պահին երկար չսպասեց: Նրա հյուրընկալ ընտանիքը՝ Շոնը և Դորին եկան իրեն այցի: Հուսանք այս հոդվածն օգտակար կլինի նրանց, ովքեր ցանկանում են դիմել FLEX ծրագրին կամ դիմել ուսանող հյուրընկալելու համար:

 

Ինչո՞ւ որեշեցիք հյուրընկալել FLEX ծրագրի ուսանողի:

«Մեր ընտանիքի մոտ ընկերները հիանալի փորձ են ունեցել անցյալ տարի: Ես ապշել էի՝ թե որքան լավ ազդեցություն էր թողել երիտասարդ աղջիկը իր ընտանիքի, դպրոցի և համայնքի վրա: Միացյալ Նահանգներում բնակվելը ես դիտարկում եմ որպես օրհնության – ԱՄՆ պարզապես հիանալի տեղ է ապրելու համար: Ես ցանկանում եմ  կիսել այդ փորձը, և փոխանցել ամերիկացի լինելու ամենալավ փորձը: Այն նաև կարևոր կյանքի դաս է, որ մենք ուզում ենք փոխանցել մեր երեխաներին: Մենք ուզում էինք, որ մեր երեխաները ընկալեն այլ մշակույթները ավելի գլոբալ տեսանկյունից»:

Ինչը՞ մոտիվացրեց ձեզ:

«Մեծ պատասխանատվություն է երբ ինչ որ մեկին հրավիրում եք Ձեր ընտանիքի մասը լինելու – ինձ մոտիվացրեց, որ մեր ամբողջ ընտանիքը լիովին աջակցում էր ինձ և ոգեւորված էր նման հնարավորությունից»:

Ինչպե՞ս որոշեցիք հյուրընկալել Սոնային:

«Մենք ուշադիր կարդում էինք յուրաքանչյուր FLEX ուսանողի գրած պատմությունները: Այն, իրոք, հիանալի ճանապարհ էր մեր ընտանիքին համապատասխան ուսանող գտնելու համար: Ես կարծում էր, որ ողջ գիշեր կքննարկեինք համաձայնության գալու համար: Սակայն ապշել էր, երբ բոլորս որպես առաջին տարբերակ ընտրել էինք Սոնային: Գրավոր շարադրությունները վճռորոշ են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին պատմելու իրենց մասին, ինչ են իրենք սիրում անել և ինչ են ակնկալում փոխանակման ծրագրից: Շատ հեշտ էր Սոնային պատկերացնել որպես մեր ընտանիքի մի մաս»:

Ձեր հյուրընկալման փորձից ինչը՞ կառանձնացնեք:

«Մենք փորձեցինք այնպես անել, որ Սոնայի այցը հնարավորինս առօրյա և հնարավորինս նորմալ ընթանար: Թվում էր, թե ոչինչ չի փոխվել մեր տանը նրա այցի ժամանակ: Միևնույն ժամանակ մենք փորձում էինք էքսպերիմենտներ անել: Մենք միտումնավոր այցելում էինք այգիներ, թանգարաններ, թատրոն, քաի որ ցանկանում էինք ցույց տալ նրան զարմանալի հնարավորությունները, որ ԱՄՆ-ն է առաջարկում: Նաև հաճելի էր բացահայտել ԱՄՆ-ն Սոնայի տեսանկյունից»:

Ի՞նչ ազդեցություն ունեցավ այս փորձը ձեր, ձեր ընտանիքի և համայնքի վրա:

«Ես թերագնահատեցի, թե որքան խորը ազդեցություն կունենար Սոնա մեր ընտանիքի վրա: Երբ նա առաջին անգամ ժամանեց, կարծում եմ, որոշ մարդիկ զարմացան, որ Սոնան ցանկանում էր մեզ դիմել մայրիկ և հայրիկ, սակայն մեզ համար շատ բնական էր դա: Կարճ ժամանակ անց մենք էլ Սոնային մեր սեփական երեխայի պես սկսեցին ընդունել:

Բառերով բարդ է բացատրել, սակայն Սոնային ցանկանում էինք այն ամենը, ինչ ցանկանում էինք մեր սեփական երկու երեխաներին: Նույն ուրախությունն էինք ապրում նրա հաջողությունների համար և նույն ցավը ձախողելիս: Յուրաքանչյուր օր զգում ենք նրա բացակայությունը: Կարծում եմ, որ ամենամեծ անակնկալն այն էր, թե որքան խորն է նա ազադեցությունը մեր ընտանիքում: Նույն կերպ թերագնահատել էինք մեր տխրթյունը նրա մեկնելիս: Մեր կապերն այնքան ամուր են, որ կմնան ողջ մի կյանքի ընթացքում: Չեմ կասկածում, որ մենք ընդմիշտ կապի մեջ կլինենք»:

Ինչպե՞ս որոշեցիք այցելել Հայաստան: Ինչը՞ տպավորվեց այստեղ:

«Առաջին հերթին անչափ կարոտել էինք Սոնային: Մեր այցի լավագույն ասպեկտներից մեկն այն էր, որ Սոնայի հետ բացահայտեցինք Հայաստանը: Սնունդը, ավանդույթները: Մեզ դուր եկավ այն, ինչ նա առաջարկեց մեզ: Եթե անկեղծ, չեմ կարծում, որ Հայաստանը կարող էր պարտադիր այցելելու երկրների ցանկում լիներ սակայն այն հիանալի երկիր է, հրաշալի մարդկանցով և հարուստ պատմությանով: Մեր այցի լավագույն մասը Սոնայի ընտանիքի հետ է կապված: Սոնա ծնողներն ու հարազատները առանձնահատուկ ջերմությամբ ընդունեցին մեզ: Մի երեկո նրա ողջ ընտանիքը հաաքվել էր թեյախմության: Շատ ազդեցիկ փոխանակման տարի էր»:

Ի՞նչ կցանկանաք հաղորդել FLEX ծրագրի աշակերտներին և նրանց ընտանիքներին Հայաստանում և ԱՄՆ – ում:

«Ինձ դուր է գալիս, որ FLEX ծրագրի աշակերտբեր մեծ մասը լինում է «իսկական» Ամերիկայում, ոչ թե այն Ամերիկայում, որ տեսնում են հեռուստատեսությամբ … Նյու Յորք, Լոս Անջելես կամ Մայամի: Ուսանողները հայտնաբերել են, որ կյանքը ԱՄՆ-ում այնքան էլ տարբեր չէ  իրենց սեփական կյանքից: Թե՛ հյուրընկալող ընտանիքը, թե՛ ուսանողը շատ բան են սովորում միմյանցից: Իմ խորհուրդն է FLEX աշակերտներին, որ շփվեն մարդկանց հետ: Օգտվեն արտադպրոցական հնարավորություններից: Ակտիվ լինեն դպրոցական խմբակներում,  եկեղեցում, սպորտային միջոցառումների ժամանակ – պարզապես լինեն մարդկանց հետ:  Ամերիկացիներին Հայաստանի մասին պատմեն: Մեր այցից բազմաթիվ նկարներ ենք հրապարակել և երբեք այսքան հարցեր չենք ստացել: Մարդկանց հետաքրքրել էր Հայաստանը: Իմ խորհրդը FLEX ծրագրի աշակեևտի ընտանիքին (ծնողներին)՝ Ձեր երեխային հյուրընկալող ընտանիքը սիրելու և փայփայելու է ձեր երեխային, ինչպես իրենց սեփական երեխային: Գիտեմ, որ դժվար է պատկերացնել, բայց ձեր երեխան հիանալի փոխանակման տարի կունենա, որ կփոխի վերջինիս կյանքը»:

Հաջողակ Հարցազրույցի Ձեր Ուղեցույցը

Image 1

 

Գաղտնիք չէ, որ աշխատանքի հարցազրույցից առաջ բոլորս էլ պատրաստվում ենք ընկերների հետ, և որ նախապատրաստումը շատ կարևոր է: Այդուհանդերձ, մասնագետի հետ նախապատրաստումն էլ ավելի արժեքավոր կարող է լինել, քանի որ վերջինս կարող է խորհուրդ  տալ ձեր երազանքի աշխատանքին դիմելիս և հարցազրույցին նախապատրաստվելիս: Հայաստանի FLEX շրջանավարտները կազմակերպել էին  միջոցառում, որի շրջանակներում FLEX մենթորային ծրագրի մենթիները նման հնարավորություն ունեցան: Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողացել մասնակցել միջոցառմանը, ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է խուսափել ընդհանուր սխալներից:

 

Image 2

 

 

Հարցազրույցից առաջ՝

 

  • Մենթիներից շատերը դիմել էին այնպիսի աշխատանքների, որոնց պահանջներին լիովին չէին համապատասխանում: Մենթորների խորհուրդը հետևյալն էր՝ «Ճիշտ գնահատեք ձեր կարողություններն ու հնարավորությունները»: Ցանկացած աշխատանքի դիմելուց առաջ տվյալ ոլորտի մասին կարդացե՛ք, աշխատանքային պահանջները շատ ուշադիր ուսումնասիրե՛ք, և նշված պահանջներից որևէ մեկին չհամապատասխանելու դեպքում, վստահ եղե՛ք, որ ունեք այլ հմտություններ և որոկավորումներ, որ կարող են փոխարինող հանդիսանալ:    
  • Մեկ այլ սխալ էր աշխատանքի հետ կապված տեխնիկական հմտությունների բացակայությունը: Ձեր փորձառությունը ցույց տվե՛ք այդ ոլորտում և որ տեղյակ եք՝ ինչպես օգտագործել այդ հմտությունները տվյալ ոլորտում: Եթե տեղյակ չեք՝ ինչպես են օգտագործում անհրաժեշտ գործիքները, ապա պատրաստակամություն ցուցաբերե՛ք նոր հմտություններ սովորելու համար:

 

Image 3

 

 

Հարցազրույցի ընթացքում՝

 

  • Եթե ձեզանից պահանջվում է գրել կամ նկարել որևէ բան, մի՛ փորձեք ցույց տալ դա ձեռքերով կամ բարձրաձայն ասել, փոխարենը գրե՛ք: Թուղթ և գրիչը կարող եք օգտագործել նշումներ անելու համար, ինչպես նաև հնարավոր հարցերը գրելու համար: Ինչպես մեր մենթորը նշեց՝ « Ձեր դիմաց դրված թուղթ և գրիչը դեկորացիաներ չեն, դուք կարող եք օգտագործել դրանք»:
  • Երկար պատասխանները ոչ միշտ է, որ լավ պատասխաններ են: Երբեմն մենթիները շատ երկար էին խոսում որոշակի հարցերի շուրջ և թերանում էին հարցին ամբողջապես պատասխանել: Վստահ եղե՛ք, որ հստակ պատասխան եք տալիս յուրաքանչյուր հարցին առանց ավելորդ մանրամասներ հաղորդելու :

 

Image 4

 

 

Հարցազրույցի ավարտին՝

  • «Ի՞նչ հարցեր ունեք» հարցին «ոչ» պատասխանելը սխալ է: Հարցազրույցները միայն գործատուի հարցերին պատասխանելու համար չեն: Գործատուն ձեզանից խելամիտ հարցեր է ակնկալում, որպեսզի տեսնի ձեր հետաքրքրվածությունը տվայլ աշխատանքով:
  • Հարցազրույցից հեռանալը առանց հաջորդ քայլերն իմանալու վատ գաղափար է, և խոսում է այն մասին, որ դուք հետաքրքրված չեք: Եթե հարցազրույցի ընթացքում նման տեղեկություն չեք ստանում, ապա հարցրե՛ք՝ թե որոնք են հաջորդ քայլերը:
  • Եվ վերջում չմոռանա՛ք շնորհակալություն հայտնել հարցազրուցավարին:

 

logo

 

Եթե FLEX ծրագրի շրջանավարտ եք և ցանկանում եք մասնակցել մեկամյա մենթորության ծրագրին, ապա ծրագրի մասին մանրամասներ կարդացե՛ք այստեղ: Դիմե՛ք մենթոր դառնալու համար այստեղ, իսկ՝ մենթի դառնալու համար այստեղ:

Եթե FLEX ծրագրի շրջանավարտ չեք, սակայն ցանկանում եք մասնակցել FLEX շրջանավարտների կողմից կազմակերպած միջոցառումներին, ապա հետևե՛ք Հայաստանի FLEX շրջանավարտների էջին Ֆեյսբուքում, Թվիթթերում և Ինստագրամում:

Իրականությու՛ն դարձրեք ձեր երազանքները

Արտերկրում սովորելը, փոխանակման աշակերտ դառնալը և այլ մշակույթների ու մարդկանց հետ ծանոթանալը միշտ երազանք են եղել Նարինեի համար: Նրա երազանքն իրականություն դարձավ FLEX ծրագրի շնորհիվ: Այժմ նա Հայաստանում օգնում է աշակերտներին բարելավել անգլերենի իմացությունը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հասնել իրենց նպատակներին:

«Դուք միշտ ընտրության հնարավորություն ունեք՝  կա՛մ հիանալ ձեր երազանքներով, կա՛մ իրականացնել դրանք:  Ես ընտրեցի երկրորդը, ես համոզված էի, որ երազանքներն իրականանում են, եթե մենք իրոք ցանկանում ենք, որ դրանք իրականանան: Երբ իմացա FLEX ծրագրի մասին, 9-րդ դասարանում էի, և այն ինձ համար անիրական էր թվում:  Սակայն քրտնաջան աշխատանքի արդյունքում և մեծ ցանկության առկայության շնորհիվ 2015 թ.-ին ես դարձա FLEX ծրագրի հաղթող:

Փոխանակման տարին անց եմ կացրել Միչիգան նահանգի Սառանաք  քաղաքում և հաճախել եմ տեղի ավագ դպրոցը: Հյուրընկալվել եմ Մասերսների ընտանիքում և նրանց շնորհիվ փոխանակման տարիս հրաշալի է անցել: Նրանք իմ կյանքում հատուկ տեղ են զբաղեցնում:

Այն ջերմությունը, խորհուրդներն ու սերը, որ նրանք տվել են ինձ, ընդմիշտ ինձ հետ կմնան: FLEX ծրագիրը փոխեց իմ կյանքը:

Ամենակարևորն այն է, որ այն փոխեց իմ մտածելակերպը, կոտրեց իմ մեջ եղած բոլոր կարծրատիպերը, ինձ ավելի ուժեղ դարձրեց, և ամբողջ աշխարհից ընկերներ պարգևեց:

ԱՄՆ-ում սովորելու ժամանակ Նարինեն ընտրվել էր Անգլերեն լեզվի ուսուցման երիտասարդ առաջնորդների սեմինարի մասնակից (WYLET),որը տեղի էր ունենում Վաշինգտոնում: Սեմինարի արդյունքում նա ձեռք բերեց հմտություններ լսարանային կառավարման, հանրային խոսքի, և թիմային աշխատանքի վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան՝ Նարինեն միջնակարգ դպրոցի աշակերտների համար բացեց անգլերեն լեզվի ակումբ, որտեղ կիրառում է ԱՄՆ-ում ձեռք բերած փորձն ու հմտությունները:

«Զգում եմ, որ իմ ակումբը հիանալի միջոց է իմ սովորածը ուրիշներին փոխանցելու համար: Ես երջանիկ եմ, որ աշակերտներս հետաքրքրված են դասերով: Լավագույն մասն այն է, որ ավելի ու ավելի շատ աշակերտներ են գալիս իմ  դասերին յուրաքանչյուր շաբաթ»:

Իր ջանքերի և նվիրվածության շնորհիվ Նարինեն այս ամառ կմեկնի Մոլդովա՝ օգնելու FLEX ծրագրի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին բարելավել անգլերենի իմացությունը նախքան ԱՄՆ մեկնելը: «Այն, ինչ ես հիմա ունեմ, ժամանակին միայն երազանք էր: FLEX ծրագիրը սովորեցրեց ինձ, որ առանց հավատալու մարդիկ չունեն ուղղություն», – ասում է Նարինեն:Narine Baghdasaryan

PFP՝ Գաղափարից՝ Իրագործում

16121573_1569146749768943_111090338_oProfessional Fellows Program (PFP) մեկամսյա կրթաթոշակային ծրագիր-մրցույթը հայտարարված է: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 7-ն է: Ծրագրին կարող են մասնակցել 25-ից 35 տարեկան երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքված են ԱՄՆ-ի oրենսդրական, կառավարման և քաղաքականության մշակմամբ զբացվող հաստատություններում փորձ ձեռք բերելու հնարավորությամբ: Հետևե՛ք PFP ծրագրի շրջանավարտների պատմություններին՝ պատկերացնելու համար, թե որքանով է ծրագիրը համապատասխանում Ձեր մասնագիտական հետաքրքրություններին և ինչ ակնկալիքներ կարող եք ունենալ ծրագրի ընթացքում ստացած փորձից:

 

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Սայադ Բադալյանը որպես PFP մրցույթի հաղթող 2015թ.-ի գարնանը հինգ շաբաթով հյուրընկալվել էր Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդում: Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհուրդը օրինագծեր մշակելու մեջ մասնագիտացած կառույց է, որն իրավախորհրդատվական աջակցություն է ցուցաբերում Կալիֆորնիայի խորհրդարանի անդամներին և այլ պաշտոնատար անձանց: Ծանոթանալով օրենսդրական խորհրդի աշխատանքներին` Սայադ Բադալյանը ԱՄՆ իր այցի ընթացքում ամերիկյան գործընկերների հետ մշակել էր ծրագիր, որի նպատակն էր Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդի օրինակով ՀՀ-ում նույնպես ստեղծել օրինագծեր մշակող կենտրոնացված մասնագիտական կառույց: PFP ծրագրի շրջանակներում 2015թ. նոյեմբերին փոխադարձ այցով Հայաստան այցելեց Սայադ Բադալյանի ամերիկյան գործընկեր՝ Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդատու Ռըշել Ուիդը: Այցի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսական անձնակազմի, արդարադատության փոխնախարարի և ԱԺ պատգամավորների հետ, որոնց ընթացքում քննարկվեց ՀՀ-ում օրինագծեր մշակող մասնագիտացված կառույց ստեղծելու գաղափարը: Հանդիպումների այս շարքը օժանդակեց Հայաստանում 2016թ-ի օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծելու «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Հիմնադրամին վերապահպաված գործառույթները շատ նման են նրանց, որոնք իրագործվում են Կալիֆորնիա նահանգի օրենսդրական խորհրդի կողմից: Հիմնադրամի ստեղծմամբ, ըստ էության, կենսագործվեց Սայադ Բադալյանի և Ռըշել Ուիդի կողմից իրականացված ծրագրով առաջ քաշված գաղափարը: