EducationUSA Հայաստան Ծրագրերը

Գլխավոր / EducationUSA Հայաստան Ծրագրերը

EducationUSA ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

EducationUSA հայաստանյան գրասենյակն ամեն տարի աշնանը կազմակերպում է EducationUSA կրթական ցուցահանդես: EducationUSA Կրթական Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար: Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից: 

Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Մանրամասների համար խնդրում ենք այցելել  ֆեյսբուքյան մեր էջը:

EducationUSA ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

EducationUSA հայաստանյան գրասենյակն ամեն տարի գարնանը կազմակերպում է EducationUSA կրթական ցուցահանդես ԱՄՆ համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: EducationUSA կրթական ցուցահանդեսի ընթացքում ԱՄՆ-ի  համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտնեը կիսում են ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձը այցելուների հետ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Յուրաքանչյուր տարի EducationUSA հայաստանյան գրասենյակը կազմակերպում է մի միջոցառում, որը կոչվում է Կողմնորոշում մեկնելուց առաջ: Սա նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ինքնուրույն, անձամբ դիմելու եղանակով ընդունվել են համալսարաններ և քոլեջներ Միացյալ Նահանգներում: Միջոցառման նպատակն է օգնել ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին ավելի լավ հասկանալ ԱՄՆ-ի կրթական համակարգը և նախապատրաստվել ու համարվել ամերիկյան մշակույթին, ոճին ու ապրելաձևին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Ամեն տարի նոյեմբերին աշխարհում տոնվում է Միջազգային կրթության շաբաթը: Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը ներկայացնում է սեմինարների, քննարկումների և միջոցառումների շարք` նվիրված Միջազգային կրթության շաբաթին:

EducationUSA Ուսանող-Դեսպանների ծրագիր

EducationUSA Ուսանող-Դեսպաններ ծրագրի նպատակն է ստեղծել EducationUSA Ուսանող-Դեսպաններից կազմված մի խումբ, որի անդամները նպաստում են ԱՄՆ-ի բարձրագույն կրթության հնարավորությունների մասին տեղեկությունների տարածմանը Հայաստանում: Այս ծրագրի միջոցով EducationUSA հայաստանյան գրասենյակը իր ծառայություններն է հասանելի դարձնում նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Յուրաքանչյուր մարզում կազմակերպվում է 10 դասախոսությունների շարք ԱՄՆ բարձրագույն կրթության, ԱՄՆ համալսարաններ գտնելու, դիմելու ընթացակարգի և ստանդարտացված թեստերի վերավերյալ: Դասախոսությունների ընթացքում որպես  հյուր-խոսնակներ հանդես են գալիս Խաղաղության կորպուսի կամավորներ և ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանավարտներ: 2017 թ.-ին Ուսանող-Դեսպանների ծրագիրն ընդգրկում է հետևյալ քաղաքները՝ Գավառ, Գյումրի, Իջևան և Նոր Հաճն::

EducationUSA Մրցունակ աշակերտների ակումբ

Ֆինանսավորվելով և աջակցություն ստանալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ EducationUSA Մրցունակ Աշակերտների Ակումբը ինտենսիվ խորհրդատվական խմբային ծրագիր է, որի նպատակն է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին նախապատրաստել ԱՄՆ համալսարաններ և քոլեջների դիմելուն: Ծրագիրը չի երաշխավորում ընդունելություն ԱՄՆ բարձրագույն կրթության հաստատություններ, բայց ստեղծում է մի այնպիսի հարթակ, որտեղ ուսանողները հանդիպումներ են ունենում ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչների հետ, մասնակցում են ամերիկյան կրթական համակարգը ներկայացնող մի շարք դասախոսությունների,նախապատրաստվում են ԱՄՆ համալսարանների ընդունելության քննություններին և այս ամենն իրականացվում է անգլերեն լեզվով: Ակումբի ծրագրում նախատեսված են նաև պարբերաբար իրականացվող խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ աշակերտները պատրաստ կլինեն ընդունվել ԱՄՆ քոլեջներ կամ համալսարաններ: EducationUSA-ի կողմից իրականացվող Մրցունակ Աշակերտների Ակումբ ծրագրի 2016-2017 ակադեմիական տարվա ընդունելությունն արդեն ավարտված է: Ծրագրում ընդգրկվել են թվով 25 բակալավրիական և 47 մագիստրոսական ծրագրերով հետաքրքվող աշակերտներ և ուսանողներ:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ձեռք բերելու համար խնդրում ենք կապ հաստատել կրթական խորհրդատուի հետ՝ educationusa@americancouncils.am: