FLEX շրջանավարտներ

Գլխավոր / FLEX շրջանավարտներ
Երբ FLEX ծրագրի մասնակիցները վերադառնում են, ծրագիրը չի ավարտվում: Ընդհակառակը` նրանց վերադարձով սկսվում է նոր հնարավորություններով ու փորձով լի կյանք, քանի որ նրանք դառնում են ՖԼԵՔՍ շրջանավարտների ընտանիքի ակտիվ անդամներ:

FLEX շրջանավարտները հնարավորություն ունեն Միացյալ Նահանգներում ստացած գիտելիքն ու փորձն օգտագործելու և օգնելու իրենց համայնքին:  

ՖԼԵՔՍ շրջանավարտների համակարգողը աջակցում եւ օգնում է շրջանավարտներին  վերականգնվել մշակութային շոկից մեկ տարի ԱՄՆ – ում բնակվելուց հետո, ինչպես նաև գտնել ընդհանուր հետաքրքրություններով ընկերներ, հաղթահարել խնդիրները, եւ հասնել իրենց անձնական և մասնագիտական նպատակներին: ՖԼԵՔՍ շրջանավարտները յուրահատուկ հնարավորություն ունեն մասնակցելու ժողովրդավարության զարգացման սեմինարների եւ կլոր սեղանների, մասնագիտական զարգացման  սեմինարների եւ դասընթացների,  հանդիպելու տարբեր ոլորտներում մասնագիտացած փորձագետների հետ, կատարել կամավորական աշխատանք, մասնակցել հասարակական իրադարձությունների եւ տոնակատարությունների։ Այս հնարավորությունները առաջին քայլերն են Հայաստանի ապագա առաջնորդներ դառնալու ճանապարհին։ 

Շրջանավարտներ կան Հայաստանի բոլոր մարզերում: ՖԼԵՔՍ շրջանավարտների առավել ակտիվ համայնքները գտնվում են 4 քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր և Սիսիան:

FLEX alumni activities

ՖԼԵՔՍ շրջանավարտները հնարավորություն ունեն միանալու ԱՄՆ շրջանավարտների կայքին, որը հատուկ նախագծված է ԱՄՆ կառավարության հովանավորությամբ իրականացվող ծրագրերի շրջանավարտների համար, այդ թվում նաև ՖԼԵՔՍ-ի։ Սա մի միջավայր է, որտեղ նրանք կարող են որոնել աշխատանքի և դրամաշնորհային հնարավորություններ, ինչպես նաև գտնել շրջանավարտներ եւ հյուրընկալող ընտանիքներ։ Ի թիվս շատ այլ բաների, կայքն ունի օրացույց, որը պարունակում է գալիք միջոցառումների մասին տեղեկություն, շրջանավարտների լուսանկարների պատկերասրահ եւ մի շարք քննարկումնորի ֆորումներ: FLEX շրջանավարտների հետաքրքիր պատմությունները, մասնագիտական հնարավորությունները, տարբեր միջոցառումները և այլ երկրների FLEX շրջանավարտների մասին ավելի շատ տեղեկություն կարող եք կարդալ Bradley Herald կայքում՝ FLEX շրջանավարտների միջազգային կայքից:

ՖԼԵՔՍ Շրջանավարտների համակարգողը հետևում է բոլոր շրջանավարտների կոնտակտային տվյալներին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն կամավորական աշխատանքի և զարգացման հնարավորությունների մասին:

Մարզերում շրջանավարտներին ակտիվ պահելու համար կան ՖԼԵՔՍ շրջանավարտների քաղաքային ներկայացուցիչներ Վանաձորում, Գյումրիում, Սիսիանում, Դիլիջանում, Արբատում, Քարակերտում, Մասիսում և Աբովյանում: 

Շրջանավարտների գալիք միջոցառումների մասին կարելի է իմանալ հետևելով ստորև նշված էջերին՝ FacebookTwitterInstagram և LinkedIn.

Մոտակա միջոցառումների և առաջարկությունների համար կարող եք գրել շրջանավարտների համակարգողին՝ f_alumni@americancouncils.am հասցեով:

FLEX T-shirt Flashmob