Ինչպես դիմել FLEX ծրագրին

Գլխավոր / Ինչպես դիմել FLEX ծրագրին

 

30003342922_1eaa7ea1e3_o

FLEX ծրագրի 2018-2019 ուս․ տարվա համար իրականացվող քննություններն արդեն ավարտվել են։ 2018թ․ օգոստոս ամսին կհայտարարվեն 2019-2020 ուս․ տարվա համար անց կացվող քննությունների օրերը։

2019-20120 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ  բոլոր քաղաքացիները, ովքեր՝ 

  • սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),
  • հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
  • ծնվել են 2001թ. փետրվարի 15-ից մինչև 2004թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
  • ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին, 
  • վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել,
  • համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:

*-12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող

Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ: Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ 

Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն ՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝

  • ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
  • 3×4 չափսի մեկ լուսանկար
  • Գրիչ

Մրցույթի անցկացման փուլերը

Մրցույթը բաղկացած է երեք փուլից:

Փուլ 1 – Թեստ

Բոլոր դիմորդները, ովքեր համապատասխանում են տարիքային ու դասարանային պահանջներին, հանձնում են 15 րոպե տևողությամբ 16 հարցից բաղկացած բազմակի պատասխաններով անգլերեն գրավոր թեստ: 1-ին փուլի պատասխանները փակցվում են ցուցակով կամ հրապարակվում համացանցում քննության կամ հաջորդ օրը և 1-ին փուլի հաղթողներն անցնում են 2-րդ փուլ:

Փուլ 2 – Շարադրություն

Նրանք, ովքեր կընտրվեն մասնակցելու 2-րդ փուլին, գրում են 3 շարադրություն անգլերեն լեզվով՝ ըստ տրված թեմաների:  Այն մասնակիցները, ովքեր անցնում են 3-րդ փուլ, տեղեկացվում են դրա մասին կամ հեռախոսազանգով, կամ անցնողների ցուցակը տեղադրվում է մեր վեբ-կայքում։  

Փուլ 3 – Հայցադիմում , հարցազրույց,  անգլերեն լեզվի քննություն, շարադրություն

Նրանք, ովքեր կընտրվեն մասնակցելու 3-րդ փուլին, կգրեն ստանդարտացված բազմակի պատասխաններով անգլերեն գրավոր թեստ, ևս երկու շարադրություն՝ պատասխանելով տրված հարցերի, կմասնակցեն խմբային խաղի և անհատական հարցազրույցի:  Մրցույթի մասնակիցները նաև պետք է լրացնեն և Ամերիկյան խորհուրդների երևանյանյան գրասենյակ ներկայացնելեն հայցադիմումներ, որի համար տրվում է երկու շաբաթ ժամանակ: Ամերիկյան խորհրդների ներկայացուցիչները 3-րդ փուլից 5-6 ամիս անց զանգահարում են բոլոր հաղթողներին՝ իրենց կարգավիճակի մասին տեղեկացնելու մասին:
Այս մասնակիցները, ովքեր չեն հաղթել ծրագրում, կստանան էլ. նամակ:

Click HERE to register to learn more about FLEX!

Ընտրության գործընթացը

ԱՄՆ-ում Ամերիկյան խորհուրդների գրասենյակը միջազգային հարաբերությունների և կրթության մասնագետներից ընտրում և վերապատրաստում է մոտ 150 կամավոր գնահատողներ, ովքեր ընտրում են ծրագրի հաղթողներին ու պահեստայիններին: Ընտրությունը կատարվում է հայցադիմումներում, ուսուցչի երաշխավորագրում բացահայտվող արժանիքների և փոխանակման ծրագրի համար ունեցած պատրաստվածության հիման վրա: Ընտրության գործընթացն ավարտվում է գարնանը և բոլոր դիմորդները տեղեկացվում են արդյունքների մասին ապրիլի կեսերին:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ աշակերտները դառնում են հաղթող/պահեստային։  

Երբ հայտնի են դառնում արդյունքները, ծրագրի ղեկավարը բոլոր հաղթողներին և պահեստային մասնակիցներին հեռախոսազանգով տեղեկացնում են իրենց հաղթող/պահեստային մասնակից դառնալու մասին։ Հաղթողները այն աշակերտներն են, ովքեր բոլոր պահանջվող փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու պայմանով կդառնան FLEX ծրագրի աշակերտ և կմենկեն ԱՄՆ մեկ տարով։ Պահեստային մասնակիցները կդառնան FLEX ծրագրի աշակերտ և կմեկնեն ԱՄՆ միայն այն դեպքում, երբ հաղթողներից մեկը հրաժարվի ծրագրում իր մասնակցությունից, կամ հեռացվի ծրագրից՝ փաստաթղթերը ժամանակին չներկայացնելու կամ ծրագրային այն օրենք խախտելու համար։ 
Հաղթողներին և պահեստային մասնակիցներին կտրամադրվի լիարժեք տեղեկատվություն ծրագրի կանոնների և պայմանների վերաբերյալ։ Բոլոր մասնակիցները պետք է էլ․ նամակ գրեն ծրագրի հաղթողներին, տեղեկացնելով, որ համաձայն են մասնակցել ծրագրին։ Աշակերտները պետք է անմիջապես զբաղվեն անձնագիր ձեռք բերելու հետ կապված հարցերով։ Անձնագիրը նշված ժամանակահատվածում չներկայացնելու դեպքում աշակերտը կհեռացվի ծրագրից։ Այնուհետև ծրագրի ղեկավարը մի քանի ամսվա ընթացքում սերտորեն աշխատում է բոլոր հաղթող/պահեստային մասնակիցների հետ, աջակցելով ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու գործընթացում, ինչպես նաև աշակերտին տրամադրելով տեղեկատվություն իր հյուրընկալ ընտանիքի և ԱՄՆ ավագ դպրոցի մասին։ 
Մայիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ տեղավորող կազմակերպությունը բոլոր հաղթողների համար կգտնեն հյուրընկալ ընտանիքներ, որոնք անցնում են մանրամասն ստուգումներ։ Հունիս-հուլիս ամիներին բոլոր հաղթողները պետք է մասնակցեն մինչ-մեկնման քառօրյա դասընթացներին՝ նախքան ԱՄՆ մեկնելը։ Աշակերտները մեկնում են ԱՄՆ՝ հուլիսից-սեպտեմբեր ամիսներին։ Ծրագրի ավարտից հետո բոլոր մասնակիցները պարտավոր են վերադառնալ Հայաստան ծրագրի կողմից նշանակված օրը։ ԱՄՆ վիզան ծրագրի ավարտից հետո այլևս վավեր չի լինելու։ 

Ի՞նչ կարող է տալ ինձ ծրագիրը։ 

FLEX ծրագիրը աշակերտներին տալիս է հնարավորություն՝ ավելի մոտիկից ծանոթանալու ԱՄՆ բնակիչների և մշակույթի հետ։ Ծրագրի մասնակիցները հանդիսանում են Հայաստանի երիտասարդ դեսպաններ, ովքեր սովորեցնում են ամերիկացիներին իրենց երկրի, մարդկանց և մշակույթի մասին։ Ծրագրի ընթացքում աշակերտները հարգանքով են սկսում վերաբերվել այն երկրների մշակույթներին, կրոններին և մարդկանց, նրանք հասունանում են, ձեռք են բերում ինքնուրույնություն։ Աշակերնտերի և նրանց հյուրնըկալ ընտանիքների, ընկերների և համայնքների միջև ստեղծվում են շատ ամուր կապեր, որոնք պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Ծրագրի շրջանավարտները սովորում են հեղինակավոր ԲՈՒՀ-երում և հետո գտնում են աշխատանք՝ օգտագործելով այն փորձն ու գիտելիքները, որոնք ձեռք են բերել ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։ 

Ի՞նչի մասին պետք է իմանամ, նախքան ծրագրին դիմելը։

Այն աշակերտները, ովքեր պատրաստվում են դիմել ծրագրին, պետք է նախապես տեղյակ լինեն, թե ինչպես կարող է ծրագրին մասնակցությունը ազդել իրենց վրա։ Եթե նշված կետերից որևէ մեկի հետ համաձայն չեք, ուրեմն ծրագիրը Ձեր համար նախատեսված չէ։ 

  • Եթե ես սովորում եմ 11-րդ դասարանում դիմելու պահին, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ես պետք է հաճախեմ 12-րդ դասարան, այսինքն, կրկնեմ ուսումնական տարին։
  • Ծրագրի մասնակիցները Հայաստան են վերադառնում մայիս/հունիս ամիսներին, և հնարավոր է, որ ես չկարողանամ մասնակցել դպրոցի ավարտական քննություններին։ 
  • Եթե ես ծրագրի հաղթող եմ և արդեն ընդունվել եմ համալսարան, հնարավոր է, որ իմ տեղը համալսարանում չպահպանվի, եթե ես մեկնեմ ԱՄՆ։ 
  • ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո, ես ստիպված կլինեմ գնալ բանակ։ 
  • ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ես չեմ կարող ստանալ ոսկե մեդալ իմ դպրոցում։ 

Եվ վերջապես, ԱՄՆ-ում դպրոցական ծրագրիը խիստ տարբերվում է հայկական դպրոցների ծրագրից, և աշակերտները նույն առարկաները չեն անցնելու։