Եվրասիա տարածաշրջանի լեզվի ծրագիր

Գլխավոր / Եվրասիա տարածաշրջանի լեզվի ծրագիր

Ամերիկյան խորհուրդների վաշինգտոնյան գրասենյակը մի շարք հնարավորություններ է ընձեռում այն օտարերկրյա գիտնականներին և հետազոտողներին, ովքեր հետաքրքված են ուսումնասիրել հայոց լեզուն կամ հետազոտություն անցկացնել Հայաստանում: Հայաստանում ծրագիրը իրականացնում է Ամերիկյան խորհուրդների երևանյան գրասենյակը:

 

 

Եվրասիա տարածաշրջանի լեզվի ծրագիր

 

Ամերիկյան  խորհուրդների՝ Եվրասիա տարածաշրջանի լեզվի ծրագիրը աջակցում է շրջանավարտներին, ուսանողներին, գիտնականներին և մասնագետներին Եվրասիա տարածաշրջանի լեզուների ինտենսիվ անհատական ուսուցմանը: Մասնակիցները կարող են դիմել մեկ կիսամյակ, մեկ ուսումնական տարի տևողությամբ կամ ամառային ծրագրերին: Դասընթացներն անցկացվում են առաջատար համալսարանների և ուսումնական հաստատությունների մասնագետների կողմից: Ներկայումս Ամերիկյան խորհուրդները առաջարկում է ուսումնական ծրագրեր հետևյալ երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուկրաինա: Մասնակիցները կարող են սովորել հայերեն, ադրբեջաներեն, բուրյաթերեն, չեչեներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, պարսկերեն, ռումիներեն, թաթարերեն, թուրքմեներեն, տուվերեն, ուկրաիներեն, ուզբեկերեն և յակուտերեն:
http://www.aceurasiaabroad.org/