Կարեն Գիշյանը խոսում է իր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ամառային ճամբարի մասին

Գլխավոր / Կարեն Գիշյանը խոսում է իր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ամառային ճամբարի մասին

11953557_1019346248096445_5995867603125145905_oԴեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցողների միջազգային օրն է: FLEX շրջանավարտների միջոցառումների գլխավոր ուղություններից մեկն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը և վերջիններիս հավասար հնարավորություններով ապահովմանը:

2014թ.-ի Գյումրու շրջանավարտ Կարեն Գիշյանին խնդրել ենք պատմել իր կազմակերպած ամառային ճամբարի մասին, որ իրականացրել էր FLEX շրջանավարտներին տրամադրվող դրամաշնորհի միջոցով:

Ինչո՞ւ որոշեցիք այս ծրագիրն իրականացնել:

Ընտրեցի այս ծրագիրը որպեսզի քաջալերեմ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների մասնակցությունը, ինչպես նաև կարիքավոր ընտանիքների երեխաների մասնակցությունը FLEX ծրագրին և այլ փոխանակման ծրագրերին: Ներառական ճամբար ծրագիրը նաև միտք ուներ աջակցել սոցիալական ներառմանը և հավասարությանը, քաջալերել հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնակցել փոխանակման ծրագրերի, հաղթահարել բազմաթիվ կարծրատիպեր:

Եռօրյա նեռարական ճամբարի ընթացքում շրջանավարտները պատմեցին իրենց փոխանակման փորձառության մասին, տարատեսակ պրեզենտացիաներ և աշխատաժողովներ ունեցան, ներկացրեցին FLEX ծրագրի և փախանակման ուսանող լինելու առավելությունը, առաջնորդության և կամավորական միջոցառումների առառվելությունները:

Ճամբարի ընթացքում մասնակիցները առողջ ապրելակերպին ուղղված տարբեր միջոցառումների մասնակցեցին: Երեկոյան մասնակիցները FLEX ծրագրի հաջողակ պատմությունների մասին տարբեր ֆիլմեր էին դիտում և քննարկում, դիսկո և կարաոկե երեկոներ կազմակերպում: Ներառական ճամբարը մասնակիցներին միմյանց հետ շփման և մտքերի փոխանակման հնարավորություն ընձեռեց, ինչպես նաև ապագայի ծրագրեր նախագծելու:

Ի՞նչ ազդեցություն ունեցավ ծրագիրը ըստ ձեզ:

Ներառական ճամբարը հսկայական ազդեցություն ունեցավ: Խրախուսեց հաշմանդամություն ունեցող անձանց և կարիքավոր ընտանիքների երեխաներին մասնակցել FLEX ծրագրին, հաղթահարել խոչընդոտներ, որոնց առերեսվում են կյանքում և լիովին վայելել իրենց հնարավորություններն ու իրավունքները:

Ճամբարի ավարտից հետո Գյումրու ներառական ավագ դպրոցների որոշ աշակերտներ կամավորական աշխատանքներ կատարեցին տարբեր կենտրոններում: Ծրագրի ավարտին 10 րոպե տևողությամբ ֆիլմ է նկարվել ճամբարի մասին, որը ցուցադրվել է մարզային հեռուստաալիքով և կարևորել ծրագրի առավելությունները:

Ճամբարի մասնակիցներից բացի, այլ ավագ դպրոցների աշակերտներ դիմել են FLEX  ծրագրին հեռուստատեսությամբ ֆիլմը տեսնելուց հետո: Այժմ հաշմանդամություն ունեցող մի աշակերտ, որ տեսել էր ֆիլմը, դիմել է ծրագրին և կիսաեզրափակիչ փուլ է անցել: Հուսանք՝ ապագայում ճամբարի մյուս մասնակիցներն էլ կմասնակցեն FLEX և այլ փոխանակման ծրագրերի: Վստահ եմ, որ ճամբարի շնորհիվ մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեցին:

Ստորև Կարենի կազմակերպած ճամբարի մասին պատմող տեսանյութն է՝