PFP-ն եզակի եւ հաճախ հայացքներ փոխող փորձառություն է ծրագրի շրջանավարտների համար: Սաթենիկ Բաղդասարյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում աշխատում է որպես նախագծի տնօրեն, իսկ այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին PFP ծրագրի շրջանակներում իր պրակտիկան անցկացրել է Չիկագոյի հարկային եւ բյուջեի հաշվետվողականության կենտրոնում: Սաթենիկն այսպես է նկարագրում ծրագրում իր մասնակցության փորձն ու ձեռբերումները:
«Ոգեշնչված, տեղեկացված, ներգրավված
PFP ծրագիրը եզակի հնարավորություն էր իմ կյանքում: Այն հնարավորություն տվեց ընդլայնելու իմ անձնային եւ մասնագիտական կարողությունները, բայց որ ամենակարևորն է, այն հնարավորություն էր հանդիպելու աշխարհի տարբեր երկրներից եկած տարբեր ոլորտների մասնագետների հետ: Ինչ խոսք, մարդիկ ունեն տարբեր հայացքներ, ավանդույթներ ու մշակույթներ, հետևաբար, մենք տարբեր ենք: Սակայսն, կան արժեքներ, որոնք պետք է մեզ միավորեն խաղաղ եւ զարգացած աշխարհում ապրելու համար: Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է ու պետք է ջանք գործադրենք հետագա սերունդներին այդ հնարավորությամբ ապահովելու համար:»