PFP ծրագրի շրջանավարտ «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար ՎարդուհիԴադունցը ներկայացնում է Աշտարակում իրականացրած «Համայնքային նախաձեռնություններ երիտասարդներիմասնակցությամբ» ծրագիրը, որոնց արդյունքում ստեղծվել է հասարակական երկու կազմակերպություն և լուծվելեն համայնքային մի շարք խնդիրներ: Սիվիլներթին տված հարցազրույցում Վարդուհին նշում է, որ “երիտասարդներին կամավորության հիվանդությամբ վարակելու” գաղափարը ծնվել է ԱՄՆ-ում PFP-ի ծրագրով վերապատրաստման ընթացքում, որտեղ նա ուսումնասիրել է երիտասարդներին համախմբելու և տեղական համայնքային խնդիրների լուծմանը նրանց մասնակից դարձնելու ամերիկյան փորձը:
Վարդուհի Դադունցը 2014թ. աշնանը մասնակցել է PFP ծրագրին՝ հինգ-շաբաթյա մասնագիտական վերապատրաստում անցնելով Հավայիի նահանգի “Խաղաղօվկիանոսյան հարցերով խորհրդի գրասենյակ” հասարակական երիտասարդական կազմակերպությունում: ԱՄՆ-ում վերապատրաստվելու ընթացում նա մշակել է “Ակտիվ երիտասարդներ հանուն քաղաքացիական հասարակության” նախագիծը: