Իրականությու՛ն դարձրեք ձեր երազանքները

Գլխավոր / Stories / Իրականությու՛ն դարձրեք ձեր երազանքները

Արտերկրում սովորելը, փոխանակման աշակերտ դառնալը և այլ մշակույթների ու մարդկանց հետ ծանոթանալը միշտ երազանք են եղել Նարինեի համար: Նրա երազանքն իրականություն դարձավ FLEX ծրագրի շնորհիվ: Այժմ նա Հայաստանում օգնում է աշակերտներին բարելավել անգլերենի իմացությունը, որպեսզի նրանք նույնպես կարողանան հասնել իրենց նպատակներին:

«Դուք միշտ ընտրության հնարավորություն ունեք՝  կա՛մ հիանալ ձեր երազանքներով, կա՛մ իրականացնել դրանք:  Ես ընտրեցի երկրորդը, ես համոզված էի, որ երազանքներն իրականանում են, եթե մենք իրոք ցանկանում ենք, որ դրանք իրականանան: Երբ իմացա FLEX ծրագրի մասին, 9-րդ դասարանում էի, և այն ինձ համար անիրական էր թվում:  Սակայն քրտնաջան աշխատանքի արդյունքում և մեծ ցանկության առկայության շնորհիվ 2015 թ.-ին ես դարձա FLEX ծրագրի հաղթող:

Փոխանակման տարին անց եմ կացրել Միչիգան նահանգի Սառանաք  քաղաքում և հաճախել եմ տեղի ավագ դպրոցը: Հյուրընկալվել եմ Մասերսների ընտանիքում և նրանց շնորհիվ փոխանակման տարիս հրաշալի է անցել: Նրանք իմ կյանքում հատուկ տեղ են զբաղեցնում:

Այն ջերմությունը, խորհուրդներն ու սերը, որ նրանք տվել են ինձ, ընդմիշտ ինձ հետ կմնան: FLEX ծրագիրը փոխեց իմ կյանքը:

Ամենակարևորն այն է, որ այն փոխեց իմ մտածելակերպը, կոտրեց իմ մեջ եղած բոլոր կարծրատիպերը, ինձ ավելի ուժեղ դարձրեց, և ամբողջ աշխարհից ընկերներ պարգևեց:

ԱՄՆ-ում սովորելու ժամանակ Նարինեն ընտրվել էր Անգլերեն լեզվի ուսուցման երիտասարդ առաջնորդների սեմինարի մասնակից (WYLET),որը տեղի էր ունենում Վաշինգտոնում: Սեմինարի արդյունքում նա ձեռք բերեց հմտություններ լսարանային կառավարման, հանրային խոսքի, և թիմային աշխատանքի վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան՝ Նարինեն միջնակարգ դպրոցի աշակերտների համար բացեց անգլերեն լեզվի ակումբ, որտեղ կիրառում է ԱՄՆ-ում ձեռք բերած փորձն ու հմտությունները:

«Զգում եմ, որ իմ ակումբը հիանալի միջոց է իմ սովորածը ուրիշներին փոխանցելու համար: Ես երջանիկ եմ, որ աշակերտներս հետաքրքրված են դասերով: Լավագույն մասն այն է, որ ավելի ու ավելի շատ աշակերտներ են գալիս իմ  դասերին յուրաքանչյուր շաբաթ»:

Իր ջանքերի և նվիրվածության շնորհիվ Նարինեն այս ամառ կմեկնի Մոլդովա՝ օգնելու FLEX ծրագրի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին բարելավել անգլերենի իմացությունը նախքան ԱՄՆ մեկնելը: «Այն, ինչ ես հիմա ունեմ, ժամանակին միայն երազանք էր: FLEX ծրագիրը սովորեցրեց ինձ, որ առանց հավատալու մարդիկ չունեն ուղղություն», – ասում է Նարինեն:Narine Baghdasaryan