Գաղտնիք չէ, որ աշխատանքի հարցազրույցից առաջ բոլորս էլ պատրաստվում ենք ընկերների հետ, և որ նախապատրաստումը շատ կարևոր է: Այդուհանդերձ, մասնագետի հետ նախապատրաստումն էլ ավելի արժեքավոր կարող է լինել, քանի որ վերջինս կարող է խորհուրդ տալ ձեր երազանքի աշխատանքին դիմելիս և հարցազրույցին նախապատրաստվելիս: Հայաստանի FLEX շրջանավարտները կազմակերպել էին միջոցառում, որի շրջանակներում FLEX մենթորային ծրագրի մենթիները նման հնարավորություն ունեցան: Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողացել մասնակցել միջոցառմանը, ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է խուսափել ընդհանուր սխալներից:
Հարցազրույցից առաջ՝
- Մենթիներից շատերը դիմել էին այնպիսի աշխատանքների, որոնց պահանջներին լիովին չէին համապատասխանում: Մենթորների խորհուրդը հետևյալն էր՝ «Ճիշտ գնահատեք ձեր կարողություններն ու հնարավորությունները»: Ցանկացած աշխատանքի դիմելուց առաջ տվյալ ոլորտի մասին կարդացե՛ք, աշխատանքային պահանջները շատ ուշադիր ուսումնասիրե՛ք, և նշված պահանջներից որևէ մեկին չհամապատասխանելու դեպքում, վստահ եղե՛ք, որ ունեք այլ հմտություններ և որոկավորումներ, որ կարող են փոխարինող հանդիսանալ:
- Մեկ այլ սխալ էր աշխատանքի հետ կապված տեխնիկական հմտությունների բացակայությունը: Ձեր փորձառությունը ցույց տվե՛ք այդ ոլորտում և որ տեղյակ եք՝ ինչպես օգտագործել այդ հմտությունները տվյալ ոլորտում: Եթե տեղյակ չեք՝ ինչպես են օգտագործում անհրաժեշտ գործիքները, ապա պատրաստակամություն ցուցաբերե՛ք նոր հմտություններ սովորելու համար:
Հարցազրույցի ընթացքում՝
- Եթե ձեզանից պահանջվում է գրել կամ նկարել որևէ բան, մի՛ փորձեք ցույց տալ դա ձեռքերով կամ բարձրաձայն ասել, փոխարենը գրե՛ք: Թուղթ և գրիչը կարող եք օգտագործել նշումներ անելու համար, ինչպես նաև հնարավոր հարցերը գրելու համար: Ինչպես մեր մենթորը նշեց՝ « Ձեր դիմաց դրված թուղթ և գրիչը դեկորացիաներ չեն, դուք կարող եք օգտագործել դրանք»:
- Երկար պատասխանները ոչ միշտ է, որ լավ պատասխաններ են: Երբեմն մենթիները շատ երկար էին խոսում որոշակի հարցերի շուրջ և թերանում էին հարցին ամբողջապես պատասխանել: Վստահ եղե՛ք, որ հստակ պատասխան եք տալիս յուրաքանչյուր հարցին առանց ավելորդ մանրամասներ հաղորդելու :
Հարցազրույցի ավարտին՝
- «Ի՞նչ հարցեր ունեք» հարցին «ոչ» պատասխանելը սխալ է: Հարցազրույցները միայն գործատուի հարցերին պատասխանելու համար չեն: Գործատուն ձեզանից խելամիտ հարցեր է ակնկալում, որպեսզի տեսնի ձեր հետաքրքրվածությունը տվայլ աշխատանքով:
- Հարցազրույցից հեռանալը առանց հաջորդ քայլերն իմանալու վատ գաղափար է, և խոսում է այն մասին, որ դուք հետաքրքրված չեք: Եթե հարցազրույցի ընթացքում նման տեղեկություն չեք ստանում, ապա հարցրե՛ք՝ թե որոնք են հաջորդ քայլերը:
- Եվ վերջում չմոռանա՛ք շնորհակալություն հայտնել հարցազրուցավարին:
Եթե FLEX ծրագրի շրջանավարտ եք և ցանկանում եք մասնակցել մեկամյա մենթորության ծրագրին, ապա ծրագրի մասին մանրամասներ կարդացե՛ք : Դիմե՛ք մենթոր դառնալու համար այստեղ, իսկ՝ մենթի դառնալու համար այստեղ:
Եթե FLEX ծրագրի շրջանավարտ չեք, սակայն ցանկանում եք մասնակցել FLEX շրջանավարտների կողմից կազմակերպած միջոցառումներին, ապա հետևե՛ք Հայաստանի FLEX շրջանավարտների էջին , և :