Դիմորդների համար
Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին:
FLEX ծրագրին կարող են դիմել և մասնակցել բոլոր աշակերտները, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող, ովքեր համապատասխանում են տարիքային, քաղաքացիության և այլ պահանջներին, որոնք նշված են Ինչպե՞ս դիմել ծրագրին բաժնում:
Ե՞րբ են անցկացվելու FLEX մրցույթի քնությունները իմ մարզում:
FLEX-ի առաջին փուլը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա աշնանը: Որպեսզի իմանաք, թե երբ է անցկացվելու քննությունը Ձեր մարզում, խորհուրդ ենք տալիս ստուգե մեր ինտերնետային կայքը կամ ֆեյսբուքյան էջը` , որպեսզի իմանաք, թե երբ են Ամերիկյան խորհուրդների աշխատակիցները այցելելու Ձեր մարզ՝ քննություն անցկացնելու համար:
Ի՞նչ փուլերից է բաղկացած մրցույթը:
Մրցույթը բաղկացած է երեք փուլից:
Փուլ 1 – Սեպտեմբեր-Թեստ
Բոլոր դիմորդները, ովքեր համապատասխանում են տարիքային ու դասարանային պահանջներին, կհանձնեն 15 րոպե տևողությամբ 16 հարցից բաղկացած բազմակի պատասխաններով անգլերեն գրավոր թեստ, որը կանցկացվի Հայաստանի տարբեր թեստային կենտրոններում:
Փուլ 2 – Շարադրություն
Նրանք, ովքեր կընտրվեն մասնակցելու 2-րդ փուլին, կգրեն 3 շարադրություն անգլերեն լեզվով՝ պատասխանելով կոնկրետ հարցերի: 2-րդ փուլի բոլոր մասնակիցները կտեղեկացվեն թե՛ դրական և թե՛ բացասական պատասխանի դեպքում: Շարադրությունները ստուգելիս քերականական սխալները հաշվի չեն առնվում: 2-րդ փուլում հաղթող մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու 3-րդ փուլին:
Փուլ 3 – Հայցադիմում , հարցազրույց, անգլերեն լեզվի ELTiS քննություն, շարադրություն
Նրանք, ովքեր կընտրվեն մասնակցելու 3-րդ փուլին, կգրեն ստանդարտացված բազմակի պատասխաններով անգլերեն գրավոր թեստ, ևս երկու շարադրություն՝ պատասխանելով կոնկրետ հարցերի, կմասնակցեն խմբային խաղի և անհատական հարցազրույցի: Մրցույթի մասնակիցները նաև պետք է լրացնեն և Ամերիկյան խորհուրդների երևանյանյան գրասենյակ ներկայացնելեն հայցադիմումներ, որի համար տրվում է երկու շաբաթ ժամանակ
Ե՞րբ են հայտարարվում մրցույթի պատասխանները:
1-ին փուլի պատասխանները փակցվում են ցուցակով կամ հրապարակվում համացանցում քննության նույն կամ հաջորդ օրը և 1-ին փուլի հաղթողներն անցնում են 2-րդ փուլ:
2-րդ փուլի արդյունքների մասին մրցույթի մասնակիցներին կտեղեկացվի կամ հեռախոսազանգով, կամ ցուցակը կտեղադրվի մեր վեբ-կայքում։
3-րդ փուլի բոլոր մասնակիցնրը կտեղեկացվեն թե՛ դրական և թե՛ բացասական պատասխանի դեպքում: Հաղթողներին կզանգահարի FLEX ծրագրի ղեկավարը, իսկ նրանց, ովքեր չեն անցել, կստանան էլ․ նամակ։
Ընտրության գործընթացն ավարտվում է գարնանը և բոլոր դիմորդները տեղեկացվում են արդյունքների մասին ապրիլի կեսերին:
Ինչպիսի՞ անգլերենի իմացություն է անհրաժեշտ ծրագրին դիմելու համար:
FLEX-ը անգլերեն լեզվի ծրագիր չէ: Ծրագրում հաղթելու համար ավելի շատ կարևորվում է նոր միջավայրում հարմարվելու ունակությունը, քան անգլերեն լեզվի իմացությունը: Ինչ վերաբերվում է մասնակիցների լեզվի իմացությանը, ապա այն ստուգվում է, քանի որ շատ կարևոր է, որ նրանք ակտիվորեն ներգրավվեն ԱՄՆ դպրոցական կյանքի մեջ և կարողանան շփվել հյուրընկալող ընտանիքի հետ: Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին և ցուցաբերում են անհրաժեշտ հմտություններ ծրագրին մասնակցելու համար, սակայն չունեն անգլերեն լեզվի բավարար իմացություն, կարող են մասնակցել հավելյալ լեզվի դասընթացներին:
Կա՞ն արդյոք համապատասխան դասընթացներ FLEX մրցույթին պատրաստվելու համար:
FLEX ծրագրում հաղթողները ցուցաբերում են համապատասխան հմտություններ նոր շրջապատում հարմարվելու համար: Դիմորդները կարող են պատրաստվել թեստի առաջին փուլին՝ բարելավվելով իրենց անգլերենի իմացությունը
Ես մասնակցել եմ FLEX ծրագրի մրցույթի որևիցե մի փուլին, սակայն չեմ հաղթել: Կարո՞ղ եմ տեսնել իմ սխալները:
Ոչ, չեք կարող: FLEX ծրագրի մրցույթի բոլոր փուլերի քննական նյութերը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:
Ծնողների համար
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ հյուրընկալ ընտանիքների մասին:
Մեր ծրագիրը միշտ փնտրում է այնպիսի ընտանիքներ, որոնք իսկապես հետաքրքրված են այս փոխանակման ծրագրով: Կարող եք այցելել այս հղումով՝ http://discoverflex.org/participate/host-family-and-schools/ և կարդալ, թե ինչ են ասում հյուրընկալ ընտանիքների անդամները:
Ինչու՞ են ԱՄՆ ընտանիքները հյուրընկալում աշակերտներին: Հաշվի առնլեով այն փաստը, որ նրանք չեն ստանում որևիցե փոխհատուցում աշակերտներին հյուրընկալելու համար, ինչու՞ են նրանք հետաքրքրված վերջիններիս հյուրընկալելով:
- Նրանք ցանկանում են լավ օրինակ ծառայել իրենց երեխաների համար:
- Նրանք ցանկանում են ստանալ առավել իրական պատկերացում այլ երկրների մշակույթի մասին:
- Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները ունենան քույր կամ եղբայր:
- Նրանք ցանկանում են ցուցաբերել ընտանիքին իրենց նվիրվածությունը և երեխաների դրական զարգացումը:
- Նրանք հետաքրքրված են տվյալ երկրի մշակույթով:
- Նրանք ցանկանում են այլ ազգերի հետ կիսել ԱՄՆ մշակույթն ու սովորությունները:
Ինչպե՞ս կարող եմ գրանցել երեխայիս FLEX ծրագրին մասնակցելու համար:
Նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: Պարզապես պետք է իմանալ քննական վայրը, օրն ու ժամըւ, և ներկայանալ քննական կենտրոն՝ քննությունը հանձնելու համար:
Բոլոր դիմորդները գրանցվելու համար պետք է ներկայացնեն
- ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը)
- 1 հատ 34 չափսի լուսանկար
- Գրիչ
Իմ երեխան հաշմանդամություն ունի, կարո՞ղ է մասնակցել ծրագրին:
Մենք ողջունում և խրախուսում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը ծրագրին: Ծրագրի կազմակերպիչները անում են ամեն ինչ, որ հաշմանդամություն ունեցեղ դպրոցականները կարողանան մասնակցել մրցույթին: Հաշմանդամություն ունեցող ավելի քան 100 աշակերտ մասնակցել է FLEX ծրագրին: Մեր քննական կենտրոններում նրանց տրամադրվում են հատուկ նյութեր և ստեղծվում են հատուկ պայմաններ: FLEX ծրագրի կազմակերպիչները անում են ամեն ինչ, որ բոլոր թեկնածուները հնարավորություն ունենան մասնակցելու ծրագրին:
Իմ երեխան մասնակցել է առաջին փուլին և չի անցել երկրորդ փուլ: Կարո՞ղ է կրկին մասնակցել քննությանը մեկայլ քննական կենտրոնում:
Ոչ, յուրաքանչյուր դիմորդ կարող է մասնակցել քննությանը միայն մեկ անգամ և միայն մեկ քննական կենտրոնում:
Իմ երեխան հաղթել է մրցույթում: Կարո՞ղ եմ ես ընտրել քաղաքը, նահանգը կամ դպրոցը, որտեղ նա պետք էապրի և սովորի:
Այն աշակերտները, ովքեր հաջողությամբ անցնում են բոլոր փուլերը և ճանաչվում են FLEX ծրագրի հաղթող, սովորաբար մեկնում են ԱՄՆ-ի 50 նահանգներից որևէ մեկը: Հիմնականում դրանք քաղաքամերձ բնակավայրեր կամ գյուղական համայնքներ են: Ոչ մի ծնող երբևէ չի կարող որոշել, թե ուր է մեկնելու իր երեխան
Մենք ունենք ընկերներ/բարեկամներ ԱՄՆ–ում: Կարո՞ղ է իմ երեխան այցելե նրանց ծրագրին մասնակցելուժամանակահատվածում:
FLEX ծրագրի հաղթող են ընտրվում այն մասնակիցները, որոնք կարող են հարմարվել նոր հասարակության մեջ և ապրել նոր շրջապատում: Օտար երկրում բարեկամներին մոտ գտնվելու փաստը կարող է վատ անրադառնալ այդ գործընթացին: ԱՄՆ տարածքում բոլոր ճանապարհորդությունները հնարավոր են միայն տեղավորող կազմակերպության թույլտվությամբ: Այցելություններ հարազատներին կամ ընկերներին թույլատրելի են հազվադեպ դեպքերում:
Կարո՞ղ է իմ երեխան մնալ ԱՄՆ–ում FLEX ծրագրի ավարտից հետո և ընդունվել համալսարան:
Ոչ: Ծրագրի մասնակիցները պարտավոր են վերադառնալ իրենց հայրենիք ծրագրի ավարտից անմիջապես հետո՝ մայիս կամ հունիս ամիսներին, ինչպես նշված է J-1 մուտքի արտոնագրում: FLEX ծրագրի հաղթողները մեկնում են ԱՄՆ՝ ստանալով J-1 տեսակի մուտքի արտոնագիր: Որևէ այլ հավելյալ ճանապարհորդություն դեպի ԱՄՆ պետք է որոշվի ԱՄՆ դեպսանատան կողմից:
Կա՞ արդյոք որևիցե մի FLEX ծրագիր, որտեղ կարելի է մասնակցել վճարովի հիմունքներով:
FLEX-ը շահույթ չհետապնդող ծրագիր է, որ հովանավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Ամերիկյան խորհուրդները չի իրականացնում միջնակարգ դպրոցում սովորելու վճարովի ծրագիր: