FLEX ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Գլխավոր / FLEX ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Click HERE to register to learn more about FLEX!  

 

Ծրագրի մասին մանրամասներ կարող եք ստանալ նաև այցելելով http://discoverflex.org/ 

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Ղասախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուկրաինայի միջնակարգ դպրոցների աշակերտների համար է: Ծրագիրը աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի (հուլիս/օգոստոսից մինչև մայիս/հունիս ամիսներ) անցկացնելու ԱՄՆ-ում` ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց:

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի հիմնադրման պահից՝ սկսած 1993թ-ից, ավելի քան 26,300 աշակերտ մասնակցել է ծրագրին։  Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է ԱՄՆ–ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի կողմից: Ծրագիրը նախաձեռնել է սենատոր Բիլ Բրեդլին ԱՄՆ-ի և Եվրասիայի երկրների միջև ամուր կապեր և երկարատև խաղաղություն ու փոխըմբռնում ստեղծելու նպատակով՝ հնարավորություն ընձեռելով այդ երկրների երիտասարդներին ուղղակի շփման միջոցով ծանոթանալու Ամերիկայի և այդ երկրի ժողովրդի հետ:

Ծրագրի առաջնային նպատակն է բարելավել փոխըմբռնումը ԱՄՆ-ի քաղաքացիների և այլ ազգերի միջև, ինչպես նաև զարգացնել և ամրապնդել այդ կապերը: ԱՄՆ Պետքարտուղարությունը աջակցում է ավելի քան 50 երկրների միջնակարգ դպրոցի աշակերտներին մասնակցելու FLEX և այլ կրթական ծրագրերի: Ծրագրի ստեղծումից՝ 1993 թվականից ի վեր, մոտավորապես 26,300 երիտասարդներ մասնակցել են FLEX ծրագրին:

43462154_2181523208794934_992452846299381760_nՄրցույթի հաղթողներն ընտրվում են տարեկան 40,000 դիմորդներից՝ բազմաշերտ մրցույթի արդյունքների և արժանիքների վրա հիմնվելով: Մրցույթին մասնակցությունը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ տարիքային, դասարանային, առաջադիմության, անգլերենի գիտելիքների, ՀՀ քաղաքացիության և ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին: Ընտրություն կատարվում է բազմակի գործոնների գնահատման արդյունքում, որոնք նպաստելու են փոխանակման հաջող փորձ ձեռք բերելու և առաջնորդության պոտենցիալ դրսևվորելուն: Մրցույթի բոլոր հաղթողները մասնակցում են նախապատրաստական ինտենսիվ դասընթացների ԱՄՆ կյանքին պատրաստվելու համար և շարունակում են լիարժեք կրթություն ստանալ ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: Ծրագրի ավարտից հետո բոլոր աշակերտները պետք է վերադառնան Հայաստան, ուր FLEX շրջանավարտների ասոցիացիան հովանավորում և իրականացնում է միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:

Ո՞վ է կազմակերպում ծրագիրը

Ամերիկյան խորհուրդները կազմակերպում և իրականացնում է FLEX ծրագիրը:  Ծրագրի իրագործման ընթացքում Ամերիկյան խորհուրդները հավաքագրում և գնահատում է դիմորդներին, ընտրում հաղթողներին, կազմակերպում աշակերտների երկկողմանի ճանապարհորդությունը Հայաստանից դեպի ԱՄՆ և ետ, ծրագրի ընթացքում աջակցում է մասնակիցներին՝ կապ պահելով ծնողների և աշակերտների հետ, ինչպես նաև կազմակերպում և հովանավորում ծրագրի շրջանավարտների միջոցառումները:

Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է դիմել

 Ամերիկյան խորհուրդների աշխատակիցները յուրաքանչյուր աշուն այցելում են ՀՀ բոլոր մարզեր՝ քննություններն անցկացնելու համար: Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին (տես` ովքեր կարող են մասնակցել ծրագրին և ովքեր` ոչ) քննությունը հանձնելու համար համար պետք է նախապես հայտարարված օրն ու ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական (միայն բնօրինակը), 3×4 չափսի մեկ լուսանկար և գրիչ: Քննության վայրը օգոստոս ամսին կհայտարարվի էլ-փոստով, մամուլով, հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերով։ FLEX ծրագրի ներկայացուցիչները ուղարկում են պաշտոնական նամակներ ՀՀ բոլոր դպրոցների տնօրեններին՝  այդպիսով նախապես տեղեկացնելով, թե երբ է տեղի ունենալու քննությունը տվյալ մարզում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդներ գրասենյակ (37410) 560045 կամ այցելել այս կայքի Ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը:

Ծրագրի հիմնական նպատակներն են.

  • ճանաչել և հասկանալ ամերիկյան հասարակությանը, ժողովրդին, արժեքները, մշակույթը, բազմազանությունը և տարբեր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հարգանքը
  • հարաբերվել ամերիկացիների հետ և ամուր կապեր ստեղծել
  • ամերիկացիներին ծանոթացնել սեփական երկրին և մշակույթին
  • բացահայտել և ձեռք բերել ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչները
  • կիսվել սեփական փորձով և կիրառել ձեռք բերած գիտելիքները ձեր երկրում որպես ծրագրի շրջանավարտ:

Ի՞նչ է տալիս կրթաթոշակը և ի՞նչ հատկացված ՉԷ

 FLEX կրթաթոշակը հաղթող աշակերտներին տրամադրում է՝

  • երկկողմանի` տեղական և միջազգային ճանապարհորդություն (հայրենիքից ԱՄՆ և հակառակը)
  • ամսական վճարվող գումար, որը նախատեսված է օգնելու աշակերտներին հասարակական գործունեությանը մասնակցելու և անհրաժեշտ անձնական իրեր գնելու համար
  • ԱՄՆ-ում ընտրված հյուրընկալ ընտանիքում տեղավորում մեկ տարով
  • ուսում Միացյալ Նահանգների միջնակարգ դպրոցներում
  • ծրագրի կողմնորոշման անցկացում, ներառյալ մինչծրագրային և ետծրագրային պատրաստում
  • մասնակցություն ԱՄՆ-ում ծրագրի ընթացքում անցկացվող համայնքային միջոցառումներին
  • բժշկական ապահովագրություն` բացառությամբ նախապես գոյություն ունեցող հիվանդությունների և ատամնաբուժության:

FLEX կրթաթոշակը ՉԻ ընդգրկում հետևյալ ծախսերը՝

  • անձնագիր ստանալու վճարը
  • անձնական ծախսերը, որոնք չեն ընդգրկվել ամսական վճարի մեջ
  • աշակերտների` սահմանվածից ավել ուղեբեռի վճարը
  • հայրենիք զանգահարելու ծախսերը կամ էլեկտրոնային փոստի վճարը:

       Ծրագրի մասին մանրամասներ կարող եք ստանալ նաև այցելելով http://discoverflex.org/