Փնտրվում են հյուրընկալ ընտանիքներ
Երևանու՞մ եք բնակվում։ Հետաքրքրվա՞ծ եք ծանոթանալու այլ մշակույթներին, ներկայացնելու հայկական մշակույթը, ինչպես նաև զարգացնելու ձեր անգլերեն բանավոր խոսքը: Ձեր տանն ունե՞ք լրացուցիչ սենյակ: Եթե այո, ապա հրավիրում ենք հյուրընկալ ընտանիք դառնալու համար հայտ ներկայացնել։
Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հունիս-հուլիս ամիսներին հյուրընկալելու է ամերիկացի ուսանողների, ովքեր Հայաստան են ժամանելու մասնագիտական պրակտիկայի ծրագրի մասնակցելու նպատակով։ Երկրի մշակույթին մոտիկից ծանոթանալու համար ուսանողները ապրելու են հայկական ընտանիքներում: Հյուրընկալող ընտանիքները կստանան դրամական փոխհատուցում` հյուրին առանձին սենյակ, ինչպես նաև օրական 2 անգամ սնունդ տրամադրելու համար: Եթե ցանկանում եք դառնալ այս եզակի հնարավորության մասնակիցը, ցանկանում եք օգնել ամերիկացի ուսանողներին բացահայտելու հայկական մշակույթը և ապրելակերպը, ապա կարող եք Ձեր հայտը ներկայացնել առցանց կամ ուղարկել էլեկտրոնային նամակով Նանե Աբրահամյանին () մինչև 2018թ․ մայիսի 2-ը: Առցանց հայտի հղումը՝ այստեղ՝ https://goo.gl/forms/XaAWOIMH8xdRRtHj1, իսկ էլեկտրոնային նամակով ուղարկելու համար հայտը կարող եք ներբեռնել այստեղից` General-Host-Family-Application-Form Summer_2018_Eng։