Ռուզաննա Անտոնյանը Հայաստանից մեկնած առաջին JFDP ծրագրի մասնակիցն է Էդվարդսվիլի Հարավային Իլլինոյսի համալսարանում: Նա վերապատրաստվում է Անգլերեն լեզվի եւ գրականության ֆակուլտետում: Ռուզաննա Անտոնյանը անգլերենի եւ ֆրանսերենի դասախոս է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի Լեզվաբանության, տնտսագիտության եւ տուրիզմի ֆակուլտետում:
Արմեն Մկրտչյանը դասավանդում է Երեւանի պետական բժշկական համալսարանի Հիգիենայի եւ էկոլոգիայի ֆակուլտետում: Նա նաեւ նույն համալսարանի Կրթության որակի վերահսկման բաժնի ավագ մասնագետ է: ԱՄՆ-ում նրան հյուրընկալել է Կանզասի համալսարանի Կրթության կառավարման եւ քաղաքականության ուսումնասիրման ֆակուլտետը:
Գրիգոր Միրզոյանն իր վերապատրաստումն անցնում է : Նա դասավանդում է Ֆրանսիական համալսարնի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետում:
Մասնակիցների կարծիքների եւ ծրագրի ընթացքում կատարած աշխատանքի մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ այստեղ: