Ինչպես դիմել PFP ծրագրին

Գլխավոր / Ինչպես դիմել PFP ծրագրին

PFP ծրագրի գարնան մրցույթին մասնակցելու համար առցանց հայտը կարելի է լրացնել մինչև 2019թ.-ի նոյեմբերի 1-ը: Հայտադիմումը լրացնելու համար այցելեք հետևյալ կայքը՝ https://ais.americancouncils.org/pfp : 

Հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ ստեղծելով username (դիմորդի անունը)՝ դեպի համակարգ մուտք ստանալու համար, ապա վավերացնել այն` դիմումը լրացնելու իրավունք ստանալու համար: Դրանից հետո դիմորդը էլ-փոստով կստանա դիմումի link-ը (հղումը), որին սեղմելով կարող է բացել իր օն-լայն հայտը:

Վերոնշյալ բոլոր քայլերը կատարելուց եւ համակարգ մուտք գործելուց հետո դիմումների ցանկից հարկավոր է ընտրել “Fall 2019 Application for Citizens of Armenia, Azerbaijan, Georgia, Turkey, and Ukraine” հայտը:

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ծրագրի կայք` professionalfellows.americancouncils.org: Ձեր հարցերի պատասխանները կայքում չգտնելու դեպքում դիմեք Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ՝ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին  էլ-փոստի հասցեով: