ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող FLEX ծրագրին կարող են մասնակցել այն բոլոր դպրոցականները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին: Հաշմանդամություն ունեցող երեխաները ևս կարող են մասնակցել ծրագրին: Ծրագրի մեկնարկից՝ 1993թ. ի վեր, ավելի քան 300 դպրոցական, ովքեր ունեցել են խնդիրներ տեսողության, լսողության, շարժունակության հետ, դարձել են FLEX ծրագրի հաղթող:
FLEX ծրագրի բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ ԱՄՆ մշակույթի հետ, զարգացնել հմտությունները, սովորել օտար լեզուներ, և հաջողության հասնել իրենց կարիերայում: Արտերկրում սովորելը կարող է դառնալ աննախադեպ հնարավորություն` տարատեսակ մարտահրավերնել հաղթահարելու գործում:
FLEX-ը խտրականություն չի դնում ֆիզիկական խնդիրների կամ հաշմանդամության վրա: Եթե դիմորդը համապատասխանում է ներքոնշյալ պահանջներին, ապա կարող է դիմել ծրագրին: Ֆիզիկական խնդիրներ ունեցող դպրոցականների համար ստեղծվում են բոլոր պայմանները՝ քնությունները հանձնելու համար: Խնդրում ենք դիմել Ամերիկյան խորհուրդների երևանյան գրասենյակ՝ որպեսզի մենք կարողանանք ստեղծել անհրաժեշտ հարմարությունները:
MIUSA
Ծրագրի հաղթող հաշմանդամություն ունեցող երեխաները, մինչ ծրագրի սկսելը՝ օգոստոսին, հաճախում են մեկշաբաթյա աշխատաժողով Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում: Այդ աշխատաժողովը նպատակաուղղված է զարգացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների ինքնուրույն ապրելակերպի հմտությունները՝ մինչ ԱՄՆ մեկնելը: Աշխատաժողովը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային շարժունակություն կազմակերպության (MIUSA) կողմից: MIUSA աշխատաժողովում ներառված են հետևյալ հարցերը.
- Ինտերակտիվ դասընթացներ, որոնք պատմում են ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի մասին, ինչպես նաև իրենց իրավուքների մասին՝ կրթական հնարավորությունների և համայնքային գործունեության մեջ:
- Առաջնորդային, թիմային աշխատանքների, խնդիրներ լուծելու հմտությունների զարգացում,
- Գործողությունների ծրագրի նախապատարստում՝ FLEX ուսումնական տարվա ընթացքում որոշակի նպատակներին հասնելու համար:
Հաճախակի տրվող հարցեր
Հնարավո՞ր է արդյոք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները իսկապես հաղթող ճանաչվեն FLEX ծրագրում:
FLEX ծրագրի շրջանակներում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող դիմորդները հաղթող են ճանաչվել: Իհարկե, միշտ էլ դժվար է ինչ որ նոր բան սկսել, մանավանդ եթե ստիպված ես մեկ տարի ապրել նոր երկրում և նոր միջավայրում՝ ընտանիքիցդ և ընկերներիցդ այդքան հեռու:
Հեռավորության մեջ ապրելն ավելի է դժվարանում, եթե դպրոցականի անգլերեն լեզվի հմտությունները այդքան էլ զարգացած չեն, և նրանք չեն կարողանում ինքնուրույն կենսակերպ վարել: Սակայն, ծրագրի շրջանավարտներից շատերը նշում են, որ արժե դիմել: Չնայած որ առաջին քայլն անելը շատ դժվար է, առավելությունները ևս շատ են:
Կարո՞ղ եմ արդյոք դիմել ծրագրին, եթե այդքան էլ լավ չեմ տիրապետում անգլերենին:
Եթե հաղթող եք ճանաչվել ծրագրում, բայց չունեք անգլերեն լեզվի բավականաչափ գիտելիքներ, կարող եք անցնել 15 օր տևողությամբ արագացված դասընթաց ԱՄՆ-ում:
Եթե ինձ անհրաժեշտ լինի բժշկական օգնություն ԱՄՆ-ում, ո՞վ է վճարելու դրա համար:
FLEX ծրագիրը բոլոր մասնակիցներին տրամադրում է բժշկական ապահովագրություն, որը վճարում է անհապաղ բուժ. օգնության համար: FLEX ծրագրի ապահովագրությունը չի վճարում բուժզննման կամ վիրահատական միջամտությունների համար:
Ինձ անհրաժեշտ են հատուկ պայմաններ դպրոցում քնություններ հանձնելու համար: Կարո՞ղ է FLEX ծրագիրն աջակցել ինձ:
Բոլոր դպրոցականները, որոնք դիմում են FLEX ծրագրին, հանձնում են նույն քնությունները նույն պայմաններով՝ անկախ իրենց ֆիզիակական հնարավորությունների: Սակայն անհրաժեշտության դեպքում ցանկացողները կարող են օգտվել հատուկ թեստերից՝ բրայլան կամ մեծացրած այբուբենից: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կապնվեք FLEX ծրագրի գրասենյակ: