(English) New Experience with FLEX
(English) Volunteering with FLEX
ԱՄՆ Նախագահի օր
Այս երկուշաբթի ամերիկացիները տոնելու են «Նախագահի օրը»:
Նախագահի օրն ի սկզբանե նպատակ է ունեցել տոնել Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին:
Կոնգրեսի նախաձեռնությամբ, ըստ որի տոները կցվում էին հանգստյան օրերին, ստեղծվում է եռօրյա երկար հանգստյան օրերի ավանդույթը:
Այս տոնը հայտնի է որպես «Նախագահների օր», սակայն պետականորեն այն անվանում են «Վաշինգտոնի ծննդյան տոն»: Տոնը մեծարում է Միացյալ Նահանգների բոլոր նախագահներին:
«Նախագահների օրը» տոնելու համար եկեք հետ հայացք գցենք սակավ հայտնի և միևնույն ժամանակ զվարճալի փաստերի վրա՝
- Էնդրյու Ջոնսոնը՝ ԱՄՆ 17-րդ նախագահը, երբեք դպրոց չի հաճախել: Սակայն գիտելիքներ ձեռք է բերել իրեն շրջապատող մարդկանցից: Ուսումնական դեպարտամենտում նրան աջակցել են ընկերները: Հետագայում կինը նրան գրել և կարդալ է սովորեցրել:
- Ջորջ Վաշինգտոնը միակ նախագահն էր, ով ընտրվել է միաձայն: Սա նշանակում է, որ բոլոր նահանգների ներկայացուցիչները քվեարկել են նրա օգտին:
- Թոմաս Ջեֆերոսնը և Ջոն Ադամսը այն երկու նախագահներն էին, ովքեր ստորագրել են «Անկախության Հռչակագիրը»: Նրանք երկուսն էլ մահացել են նույն օրը՝ հուլիսի 4-ին, ստորագրման 50-րդ տարելիցին:
Ամերկայի ձայնը հեռուստանախագիծն անդրադառնում է PFP շրջանավարտների փորձին
Ամերկայի ձայն հեռուստածրագիրն անդրադառնում է Օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստման /PFP/ ծրագրին՝ ծանոթացնելով Հայաստանի մասնակիցների փորձը և կարծիքը: PFP շրջանավարտ Պարույր Ջանգուլյանը ծրագրին տված իր հարցազրույզում ներկայացնում է ԱՄՆ-ում կարճաժամկետ մասնագիտական պրակտիկայի ընթացքում ստացած նոր փորձառության և վերանայված մոտեցումերին իր գնահատականը: http://goo.gl/K60oKO
Մենթորության ծրագրի հաջողակ պատմություն
Մարիա Մանուկյան 2014 թ.-ի շրջանավարտ, ք. Երևան և Շուշաննա Աբովյան 2007թ.-ի շրջանավարտ, ք. Վանաձոր
«FLEX ծրագրի ավարտին ԱՄՆ-ից վերադառնալուց հետո շարունակեցի ուսանել դպրոցում: Իսկապես ցանկանում էի կրթությունս շարունակել արտերկրում, սակայն վստահ չէի՝ ինչ ուսանել և որտեղ դիմել: Ռեսուրսների և ինֆորմացիայի կարիք ունեի և ահա իմ մենթորը՝ Շուշաննան օգնեց կողմնորոշվել: Սկսեցինք ծրագրել իմ հետագա անելիքները: Շուշաննան ինձ հիանալի կերպով օգնեց և ուղղություն ցույց տվեց, թե ինչ ծրագրերի կարող եմ դիմել և ինչպես կարող եմ դիմել: Արդյունքում եկանք հետևյալ եզրահանգմանը՝ լավագույն տարբերակը Գերմանիայում «Au Pair» ծրագրին դիմելն էր, հետագայում, գերմաներենի բավարար իմացություն ձեռք բերելուց հետո, համալսարաններ դիմելու նպատակով: Եվ այսօր արդեն «Au Pair» ծրագրի շրջանակներում Մյունխենում եմ, ապրում եմ հիասքանչ ընտանիքի հետ:»
Շնորհավորում ենք Մարիային և ուրախ ենք՝ մենթորության ծրագիրն օգնեց հասնել իր նպատակներին:
Ոգեշնչված, տեղեկացված, ներգրավված
PFP-ն եզակի եւ հաճախ հայացքներ փոխող փորձառություն է ծրագրի շրջանավարտների համար: Սաթենիկ Բաղդասարյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում աշխատում է որպես նախագծի տնօրեն, իսկ այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին PFP ծրագրի շրջանակներում իր պրակտիկան անցկացրել է Չիկագոյի հարկային եւ բյուջեի հաշվետվողականության կենտրոնում: Սաթենիկն այսպես է նկարագրում ծրագրում իր մասնակցության փորձն ու ձեռբերումները:
«Ոգեշնչված, տեղեկացված, ներգրավված
PFP ծրագիրը եզակի հնարավորություն էր իմ կյանքում: Այն հնարավորություն տվեց ընդլայնելու իմ անձնային եւ մասնագիտական կարողությունները, բայց որ ամենակարևորն է, այն հնարավորություն էր հանդիպելու աշխարհի տարբեր երկրներից եկած տարբեր ոլորտների մասնագետների հետ: Ինչ խոսք, մարդիկ ունեն տարբեր հայացքներ, ավանդույթներ ու մշակույթներ, հետևաբար, մենք տարբեր ենք: Սակայսն, կան արժեքներ, որոնք պետք է մեզ միավորեն խաղաղ եւ զարգացած աշխարհում ապրելու համար: Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է ու պետք է ջանք գործադրենք հետագա սերունդներին այդ հնարավորությամբ ապահովելու համար:»
Կարեն Գիշյանը խոսում է իր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ամառային ճամբարի մասին
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցողների միջազգային օրն է: FLEX շրջանավարտների միջոցառումների գլխավոր ուղություններից մեկն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը և վերջիններիս հավասար հնարավորություններով ապահովմանը:
2014թ.-ի Գյումրու շրջանավարտ Կարեն Գիշյանին խնդրել ենք պատմել իր կազմակերպած ամառային ճամբարի մասին, որ իրականացրել էր FLEX շրջանավարտներին տրամադրվող դրամաշնորհի միջոցով:
Ինչո՞ւ որոշեցիք այս ծրագիրն իրականացնել:
Ընտրեցի այս ծրագիրը որպեսզի քաջալերեմ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների մասնակցությունը, ինչպես նաև կարիքավոր ընտանիքների երեխաների մասնակցությունը FLEX ծրագրին և այլ փոխանակման ծրագրերին: Ներառական ճամբար ծրագիրը նաև միտք ուներ աջակցել սոցիալական ներառմանը և հավասարությանը, քաջալերել հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնակցել փոխանակման ծրագրերի, հաղթահարել բազմաթիվ կարծրատիպեր:
Եռօրյա նեռարական ճամբարի ընթացքում շրջանավարտները պատմեցին իրենց փոխանակման փորձառության մասին, տարատեսակ պրեզենտացիաներ և աշխատաժողովներ ունեցան, ներկացրեցին FLEX ծրագրի և փախանակման ուսանող լինելու առավելությունը, առաջնորդության և կամավորական միջոցառումների առառվելությունները:
Ճամբարի ընթացքում մասնակիցները առողջ ապրելակերպին ուղղված տարբեր միջոցառումների մասնակցեցին: Երեկոյան մասնակիցները FLEX ծրագրի հաջողակ պատմությունների մասին տարբեր ֆիլմեր էին դիտում և քննարկում, դիսկո և կարաոկե երեկոներ կազմակերպում: Ներառական ճամբարը մասնակիցներին միմյանց հետ շփման և մտքերի փոխանակման հնարավորություն ընձեռեց, ինչպես նաև ապագայի ծրագրեր նախագծելու:
Ի՞նչ ազդեցություն ունեցավ ծրագիրը ըստ ձեզ:
Ներառական ճամբարը հսկայական ազդեցություն ունեցավ: Խրախուսեց հաշմանդամություն ունեցող անձանց և կարիքավոր ընտանիքների երեխաներին մասնակցել FLEX ծրագրին, հաղթահարել խոչընդոտներ, որոնց առերեսվում են կյանքում և լիովին վայելել իրենց հնարավորություններն ու իրավունքները:
Ճամբարի ավարտից հետո Գյումրու ներառական ավագ դպրոցների որոշ աշակերտներ կամավորական աշխատանքներ կատարեցին տարբեր կենտրոններում: Ծրագրի ավարտին 10 րոպե տևողությամբ ֆիլմ է նկարվել ճամբարի մասին, որը ցուցադրվել է մարզային հեռուստաալիքով և կարևորել ծրագրի առավելությունները:
Ճամբարի մասնակիցներից բացի, այլ ավագ դպրոցների աշակերտներ դիմել են FLEX ծրագրին հեռուստատեսությամբ ֆիլմը տեսնելուց հետո: Այժմ հաշմանդամություն ունեցող մի աշակերտ, որ տեսել էր ֆիլմը, դիմել է ծրագրին և կիսաեզրափակիչ փուլ է անցել: Հուսանք՝ ապագայում ճամբարի մյուս մասնակիցներն էլ կմասնակցեն FLEX և այլ փոխանակման ծրագրերի: Վստահ եմ, որ ճամբարի շնորհիվ մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեցին:
Ստորև Կարենի կազմակերպած ճամբարի մասին պատմող տեսանյութն է՝
PFP-ի շրջանավարտները ներկայացնում են իրենց ծրագրի փորձը
Ամերիկ
յան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում ընգրկված հաստատություններում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու և մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: PFP ծրագրի 2015թ. մասնակիցներ Քրիստինա Հովհաննիսյանը, Վարսեր Կարապետյանը և Սայադ Բադալյանը կներկայացնեն իրենց փորձը: Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին 18:30-ին:
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15 (12): Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով հոկտեմբերի 19-ին մինչև ժամը 11-ը:
Վերջին նորություններ

Միջազգային կրթության շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 20-ին ժամը 6-ին Ամերիկյան խորհուրդների գրասենյակում Կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց Հալթի համալսարանի միջազգային բիզնես դպրոցի վերաբերյալ պրեզենտացիա: Հալթի համալսարանի ներկայացումն իրականացվեց համալսարանի ներկայացուցիչ Եկատերինա Շարի կողմից: Նա խոսեց համալսարանի բիզնես դպրոցի ընդունելության ընթացակարգի և պահանջների մասին:
Միջազգային կրթության շաբաթ
2012 թ. նոյեմբերի 12-18-ը
2012թ.նոյեմբերի 12-ից-18-ը ողջ աշխարհում տոնվեց Միջազգային կրթության շաբաթը: Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Կրթական խորհրդատվական կենտրոնը ներկայացրեց սեմինարների շարք՝ նվիրված Միջազգային կրթության շաբաթին:
Շաբաթվա ընթացքում իրականացվեցին հետեւյալ միջոցառումները՝
– Անգլերենի ուսուցանում հաշմանդամ երեխաներին ընթերցանության միջոցով
– Սիվի/ռեզյումե գրելու տեխնիկան Ամերիկյան խորհուրդների գրասենյակում
– Այցելություն Խնկո Ապոր մանկական գրադարան՝ հայկական հեքիաթների անգլերեն ներկայացմամբ
-Գրքի ֆլեշմոբ Երեւանի կենտրոնում՝ նվիրված Երեւանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաք լինելուն
– Հալթի համալսարանի պրեզենտացիա Ամերիկյան խորհուրդների գրասենյակում:
EducationUSA կրթական ցուցահանդեսը Երևանում
2012թ. նոյեմբերի 1-ին` ժամը 4-6, Կոնգրես հյուրանոց
EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Երեւանում 2012 թ. նոյեմբերի 1-ին ժամը 16:00-18:00-ը Կոնգրես հյուրանոցում (հասցե՝ Իտալիայի 1) կազմակերպեց EducationUSA կրթական ցուցահանդեսը: Նրանք, ովքեր ցանկանում էին շարունակել իրենց կրթությունը ԱՄՆ-ում, հրավիրված էին մասնակցելու ցուցահանդեսին:
ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչները պատմեցին իրենց ուսումնական ծրագրերի մասին և պատասխանեցին այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք բերեցին այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են բրոշյուրներն ու այլ տպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ: Ցուցահանդեսը բաց էր բոլոր հետաքրքրվողների համար:
Գրքի բաց օր
2012թ. սեպտեմբերի 28-ին ժամը 6-ին EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց գրքի բաց օր: Նրանք, ովքեր գրանցվել էին առցանց EducationUSA էլեկրոնային փոստի ցուցակում, անվճար գրքեր ձեռք բերեցին:
Այցելուները հնարավորություն ունեցան ստանալու անվճար գրքեր, տեղեկատուներ, բրոշուրներ և այլ նյութեր ԱՄՆ-ի համալսարանների ու քոլեջների մասին: Ավելին, EducationUSA խորհրդատվական կենտրոնը բաժանեց նաև ստանդարտացված թեստերի վերաբերյալ իր հին գրքերը (TOEFL, GRE, GMAT, SAT և այլն): Չնայած այս գրքերը հին էին, այնուամենայնիվ, նրանք գտան հիանալի տեքստեր, վարժություններ և բաժիններ՝ վերոհիշյալ թեստերին պատրաստվելու համար:
Պրեզենտացիա Նպատակների հիմնավորում-շարադրություն գրելու մասին
2012 թ. սեպտեմբերի 19-ին, EducaitonUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիա նպատակների հիմնավորում-շաչադրություն գրելու մասին: Նատալի Ռուկսը խոսեց նպատակների հիմնավորում-շարադրություն գրելու տեխնիկայի, էսսեի մասերի, նպատակի մասին: Նա պատմեց, թե ինչպես կարելի է համոզել ընդունելության հանձնաժողովին, որ հենց իրեն պետք է համարի արժանի է ընդունել համալսարան, որն արվում է շարադրության միջոցով: Նատալին կարեւորեց շարադրության կառուցվածքը եւ նշեց որոշ մանրամասներ, որոնք կօգնեն գրել արդյունավետ էսսե:. Այնուհետեւ նա բերեց մի քանի օրինակներ եւ դրանք քննարկեց այցելուների հետ:
Պրեզենտացիա: Գտե՛ք ձեզ համար ամենահարմար համալսարանը
Սեպտեմբերի 5-ին EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիա «Ինչպես ընտրել ձեզ համար ամենահարմար համալսարանը ԱՄՆ-ում» թեմայով: Պրեզենտացիան վարեց Նատալի Րուքսը, ով Հավայի Փասիֆիք համալսարանի շրջանավարտ է:
________________________________________________________________________________________________________________
Պրեզենտացիա ստանդարտացված թեստերի վերաբերյալ

Օգոստոսի 8-ին եւ 22-ին ժամը 18:00-ին EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիաներ ստանդարտացված թեստերի (TOEFL, GRE, GMAT) վերաբերյալ: Պրեզենտացիաները ներառում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպե՞ս պատրաստվել այս թեստերին, ինչպիսի՞ առաջադրանքներ կարող են ընդգրկված լինել թեստերում, ո՞ր կետերի վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել բարձր միավորներ հավաքելու համար, թեստերի կառուցվածքը, ի՞նչ պետք է իմանալ գրանցման գործընթացի մասին, որտե՞ղ են անցկացվում քննությունները և այլն:
Պրեզենտացիաներն անցկացրեցին EducationUSA խորհրդատուն և մարդիկ, ովքեր հանձնել էին այդ ստանդարտացված թեստերը և ցանկանում էին կիսվել իրենց փորձով:
_______________________________________________________________________
Միչիգանի համալսարանի վերաբերյալ պրեզենտացիա
Հուլիսի 25-ին ժամը 6-ին Երեւանի EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիա Միչիգանի համալսարանի վերաբերյալ: Միչիգանի համալսարանը, հայտնի նաեւ որպես UMich կամ U-M (www.umich.edu), Իլլինոյ նահանգի ամենահին համալսարանն է: Ավելին, U-M-ը հասարակական գիտահետազոտական համալսարան է, որը գտնվում է Էնն Արբորում եւ ի սկզբանե Public Ivy ութ համալսարաններից եւ Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի հիմնադիր անդամներից մեկն է: Պրոզենտացիան ընթացավ ֆիլմի ցուցադրումով եւ հարց-պատասխան մասով: Այն տեւեց 1.5 ժամ, որին մասնակցեց 10 այցելու:
______________________________________________________________________
Ջոն Հոփկինս համալսարանի Հասարակական առողջապահության դպրոցի մասին պրեզենտացիա
FLEX Alumni hoist building materials to the roof.
FLEX Alumni Climb Mt. Hatis
FLEX Alumni Posing on Top of Mt. Hatis
Հունիսի 14-ին՝ ժամը 4-ին Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց դասախոսություն Քենյոն քոլեջի վերաբերյալ: Դասախոսությունը կարդաց Քլեր Գարմիրյանը՝ Միացյալ Նահանգներից ժամանած դասախոս, որը տվյալ քոլեյի շրջանավարտ է: Մասնակցելով դասախոսությանը՝ ներկաները հնարավորություն ունեցան ավելին իմանալու Միացյալ Նահանգների կրթական համակարգի և համալսարանների մասին:
EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Հայաստանում 2011 թ. հունիսի 8-ին ժամը 15:00-18:00 Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի գրադարանի սրահում կազմակերպեց EducationUSA կրթական ցուցահանդեսը ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: Մի քանի տասնյակից ավելի ԱՄՆ-ի քաղաքացիներ և ամերիկյան համլսարանների հայ ուսանողներ կիսվեցին ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձով և պատրաստ էին պատասխանելու այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք բերեցին այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են բրոշյուրներն ու այլ տպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ:
Մայիսի 18-ին ժամը 18:00-ին Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց դասախոսություն ԱՄՆ ուսանողական վիզաների մասին: Պրն Ֆարքուհարը՝ ԱՄՆ-ի հյուպատոսը, խոսեց F, J և այլ տեսակի վիզաների, ինչպես նաև տեղեկություն հաղորդեց SEVIS վճարի մասին: Դասախոսության ավարտին հնչեցին մի շարք հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները պրն Ֆարքուհարի կողմից:
2011թ. մայիսի 2-ին Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց դասախոսություն “Նպատակների հիմնավորում-շարադրություն գրելու արվեստը” թեմայով: Դասախոսությունը կարդաց Պիտեր Բոհանը՝ Միացյալ Նահանգներից ժամանած դասախոս: Այցելուները ծանոթացան գրելու տեխնիկային և գործնական առաջադրանքներ կատարեցին:
- Նոյեմբերի 12-ին՝ Շնորհանդես “Կրթություն ԱՄՆ-ում” Վ. Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանում ժամը 13:30: Մասնակիցները ծանոթացան ԱՄՆ-ում ուսման հնարավորություններին և Կրթական խորհրդատվական կենտրոնի գործունեությանն ու ծառայություններին:
- Նոյեմբերի 16-ին՝ Հայ ուսանողների եւ ԱՄՆ-ում փոխանակման ծագրերի շրջանավարտների հանդիպումը կլոր սեղանի շուրջ: Շրջանավարտները կիսեցին ԱՄՆ-ում ձեռք բերած իրենց փորձը:
- Նոյեմբերի 19-ին՝ Քննարկումներ միջազգային եւ հայ ուսանողների հետ կրթական թեմաների շուրջ: Միջազգային խոհանոց:

