Վերջին նորություններ

Գլխավոր / Վերջին նորություններ

Հալթի համալսարանի միջազգային բիզնես դպրոցի վերաբերյալ պրեզենտացիա

Միջազգային կրթության շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 20-ին ժամը 6-ին Ամերիկյան խորհուրդների գրասենյակում  Կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց Հալթի համալսարանի միջազգային բիզնես դպրոցի վերաբերյալ պրեզենտացիա: Հալթի համալսարանի ներկայացումն իրականացվեց համալսարանի ներկայացուցիչ Եկատերինա Շարի կողմից: Նա խոսեց համալսարանի բիզնես դպրոցի ընդունելության ընթացակարգի և պահանջների մասին:


Միջազգային կրթության շաբաթ

 

2012 թ. նոյեմբերի 12-18-ը

2012թ.նոյեմբերի 12-ից-18-ը ողջ աշխարհում տոնվեց Միջազգային կրթության շաբաթը: Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Կրթական խորհրդատվական կենտրոնը ներկայացրեց սեմինարների շարք՝ նվիրված Միջազգային կրթության շաբաթին:

Շաբաթվա ընթացքում իրականացվեցին հետեւյալ միջոցառումները՝


– Անգլերենի ուսուցանում հաշմանդամ երեխաներին ընթերցանության միջոցով

– Սիվի/ռեզյումե գրելու տեխնիկան Ամերիկյան խորհուրդների գրասենյակում

– Այցելություն Խնկո Ապոր մանկական գրադարան՝ հայկական հեքիաթների անգլերեն ներկայացմամբ

-Գրքի ֆլեշմոբ Երեւանի կենտրոնում՝ նվիրված Երեւանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաք լինելուն

– Հալթի համալսարանի պրեզենտացիա Ամերիկյան խորհուրդների գրասենյակում:

 

 

EducationUSA կրթական ցուցահանդեսը Երևանում
2012թ. նոյեմբերի 1-ին` ժամը 4-6, Կոնգրես հյուրանոց

 

EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Երեւանում 2012 թ. նոյեմբերի 1-ին ժամը 16:00-18:00-ը Կոնգրես հյուրանոցում (հասցե՝ Իտալիայի 1) կազմակերպեց EducationUSA կրթական ցուցահանդեսը: Նրանք, ովքեր ցանկանում էին շարունակել իրենց կրթությունը ԱՄՆ-ում, հրավիրված էին մասնակցելու ցուցահանդեսին:

ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչները պատմեցին իրենց ուսումնական ծրագրերի մասին և պատասխանեցին այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք բերեցին այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են բրոշյուրներն ու այլ տպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ: Ցուցահանդեսը բաց էր բոլոր հետաքրքրվողների համար:

 

Գրքի բաց օր

2012թ. սեպտեմբերի 28-ին ժամը 6-ին EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց գրքի բաց օր: Նրանք, ովքեր գրանցվել էին առցանց EducationUSA էլեկրոնային փոստի ցուցակում, անվճար գրքեր ձեռք բերեցին:

Այցելուները հնարավորություն ունեցան ստանալու անվճար գրքեր, տեղեկատուներ, բրոշուրներ և այլ նյութեր ԱՄՆ-ի համալսարանների ու քոլեջների մասին: Ավելին, EducationUSA խորհրդատվական կենտրոնը բաժանեց նաև ստանդարտացված թեստերի վերաբերյալ իր հին գրքերը (TOEFL, GRE, GMAT, SAT և այլն): Չնայած այս գրքերը հին էին, այնուամենայնիվ, նրանք գտան հիանալի տեքստեր, վարժություններ և բաժիններ՝ վերոհիշյալ թեստերին պատրաստվելու համար:

 

Պրեզենտացիա Նպատակների հիմնավորում-շարադրություն գրելու մասին

2012 թ. սեպտեմբերի 19-ին, EducaitonUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիա նպատակների հիմնավորում-շաչադրություն գրելու մասին: Նատալի Ռուկսը խոսեց նպատակների հիմնավորում-շարադրություն գրելու տեխնիկայի, էսսեի մասերի, նպատակի մասին: Նա պատմեց, թե ինչպես կարելի է համոզել ընդունելության հանձնաժողովին, որ հենց իրեն պետք է համարի  արժանի է ընդունել համալսարան, որն արվում է շարադրության միջոցով: Նատալին  կարեւորեց շարադրության կառուցվածքը  եւ նշեց որոշ մանրամասներ, որոնք կօգնեն գրել արդյունավետ էսսե:. Այնուհետեւ նա բերեց մի քանի օրինակներ եւ դրանք քննարկեց այցելուների հետ:

 

Պրեզենտացիա: Գտե՛ք ձեզ համար ամենահարմար համալսարանը

Սեպտեմբերի 5-ին EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիա «Ինչպես ընտրել ձեզ համար ամենահարմար համալսարանը ԱՄՆ-ում» թեմայով: Պրեզենտացիան վարեց Նատալի Րուքսը, ով Հավայի Փասիֆիք համալսարանի շրջանավարտ է:

 

________________________________________________________________________________________________________________

 

Պրեզենտացիա ստանդարտացված թեստերի վերաբերյալ

 

Օգոստոսի 8-ին եւ 22-ին ժամը 18:00-ին EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիաներ ստանդարտացված թեստերի (TOEFL, GRE, GMAT) վերաբերյալ: Պրեզենտացիաները ներառում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպե՞ս պատրաստվել այս թեստերին, ինչպիսի՞ առաջադրանքներ կարող են ընդգրկված լինել թեստերում, ո՞ր կետերի վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել բարձր միավորներ հավաքելու համար, թեստերի կառուցվածքը, ի՞նչ պետք է իմանալ գրանցման գործընթացի մասին, որտե՞ղ են անցկացվում քննությունները և այլն:

Պրեզենտացիաներն անցկացրեցին EducationUSA խորհրդատուն և մարդիկ, ովքեր հանձնել էին այդ ստանդարտացված թեստերը և ցանկանում էին կիսվել իրենց փորձով:

_______________________________________________________________________

 

Միչիգանի համալսարանի վերաբերյալ պրեզենտացիա

Հուլիսի 25-ին ժամը 6-ին Երեւանի EducationUSA խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց պրեզենտացիա Միչիգանի համալսարանի վերաբերյալ: Միչիգանի համալսարանը,  հայտնի նաեւ որպես UMich կամ U-M (www.umich.edu), Իլլինոյ նահանգի ամենահին համալսարանն է: Ավելին, U-M-ը հասարակական գիտահետազոտական համալսարան է, որը գտնվում է Էնն Արբորում եւ ի սկզբանե Public Ivy ութ համալսարաններից եւ Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի հիմնադիր անդամներից մեկն է: Պրոզենտացիան ընթացավ ֆիլմի ցուցադրումով եւ հարց-պատասխան մասով: Այն տեւեց 1.5 ժամ, որին մասնակցեց 10 այցելու:

______________________________________________________________________

 

Ջոն Հոփկինս համալսարանի Հասարակական առողջապահության դպրոցի մասին պրեզենտացիա
Ամերիկյան խորհուրդների EducationUSA խորհրդատվական կենտրոնը բոլոր հետաքրքրված անձանց հրավիրել էր մասնակցելու Բալթիմորում գտնվող Ջոն Հոփկինս համալսարանի Հասարակական առողջապահության դպրոցի մասին պրեզենտացիային: Թիֆանի Լեֆեւրը պատմեց Հասարակական առողջապահության դպրոցի մասին, որը ԱՄՆ-ի հասարակական առողջապահության երկրորդ ամենահին և ամենամեծ հաստատությունն է: Նա կիսեց իր անձնական փորձը այցելուների հետ ոչ պաշտոնական եւ անկաշկանդ միջավայրում: Պրեզենտացիան տեղի ունեցավ երեքշաբթի օրը` մարտի 20-ին՝ ժամը 18:00-ին Ամերիկյան խորհուրդների գրասենյակում:

_______________________________________________________________________

Կլարկ համալսարանի շնորհանդեսը
Փետրվարի 15-ին Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը հրավիրել էր բոլորին՝ մասնակցելու Կլարկ համալսարանի շնորհանդեսին: Բրայան Հոլլը ներկայացրեց  Կլարկ համալսարանը, որը Հարվարդ և Յեյլ համալսարանների հետ մեկտեղ հանդիսանում է Նոր Անգլիայի ամերիկյան համալսարանների ասոցիացիայի հիմնադիր անդամներից մեկը: Ասոցիացիան համալսարանների միություն է, որին անդամակցում են հետազոտական ​​եւ հետբուհական մասնագիտական ​​կրթության  ամենահեղինակավոր համալսարանները:
______________________________________________________________________________

Դասախոսություն ԱՄՆի բուհերի մասին. Հարավային Կալիֆորնիայի համալսարան

Օգոստոսի 17-ին՝ ժամը 6-ին, Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց  դասախոսություն Հարավային Կալիֆորնիայի համալսարանի  վերաբերյալ: Դասախոսությունը կարդաց Լիլիթ Գրիգորյանը, ով տվյալ համալսարանի սան է: Մասնակցելով դասախոսությանը՝  մասնակիցները իմացան ավելին Միացյալ Նահանգների կրթական համակարգի և համալսարանների մասին:
___________________________________________________________
FLEX Alumni Tackle Housing Problem in Armenia

FLEX Alumni hoist building materials to the roof.

July 18, 2011–The FLEX Alumni, together with Fuller Center Armenia were supposed to help build a house for a needy family in Dasht Villlage. The family in Dasht village was living in poor conditions in a partly constructed house. It remained under construction since the father of the family died in Russia, trying to earn money to finish the house for his family. Seven FLEX alumni, together with the volunteers from Fuller Center helped to build the roof for the house.
______________________________________________________________

FLEX Alumni Climb Mt. Hatis

FLEX Alumni Posing on Top of Mt. Hatis

July 10, 2011–Mount climbing is already a tradition in the FLEX alumni community and 2011 marked the continuation of the tradition with a hike up Mt. Hatis to celebrate U.S. Independence Day and Armenian Constitution Day. 19 FLEX Alumni were present on the event, along with special guests Martin Martirosyan and Hrachya Kyuregyan, an alpinist and a doctor from “Hatis Mountain Rescue Squad.”
_________________________________________________________________
Դասախոսություն Նոր GRE թեստի մասին
Երևանի Ամերիկյան խորհուրդների Կրթական խորհրդատվական կենտրոնը Հուլիսի 27-ին, ժամը 6-ին կազմակերպեց Դասախոսություն Նոր GRE թեստի մասին: Ներկաները ծանոթացան, թե ինչ փոփոխություններ են արվել նոր GRE  թեստում:
_________________________________________________________
Դասախոսություն ԱՄՆ-ի բուհերի մասին. Քենյոն քոլեջ, Օհայո

Հունիսի 14-ին՝ ժամը 4-ին Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց դասախոսություն Քենյոն քոլեջի վերաբերյալ: Դասախոսությունը կարդաց Քլեր Գարմիրյանը՝ Միացյալ Նահանգներից ժամանած դասախոս, որը տվյալ քոլեյի շրջանավարտ է: Մասնակցելով դասախոսությանը՝ ներկաները հնարավորություն ունեցան ավելին իմանալու Միացյալ Նահանգների կրթական համակարգի և համալսարանների մասին:
______________________________________________________________________
EducationUSA կրթական ցուցահանդեսը Երևանում
EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Հայաստանում 2011 թ. հունիսի 8-ին ժամը 15:00-18:00 Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի գրադարանի սրահում կազմակերպեց  EducationUSA  կրթական ցուցահանդեսը ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: Մի քանի տասնյակից ավելի ԱՄՆ-ի քաղաքացիներ և ամերիկյան համլսարանների հայ ուսանողներ  կիսվեցին  ԱՄՆ-ում ձեռք բերած  բարձրագույն կրթության իրենց փորձով և պատրաստ էին պատասխանելու այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք բերեցին այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են  բրոշյուրներն ու այլ տպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ:
_________________________________________________________________________
Ուսանողական վիզաների մասին դասախոսություն ԱՄՆ-ի հյուպատոսի կողմից
Մայիսի 18-ին ժամը 18:00-ին Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց դասախոսություն ԱՄՆ ուսանողական վիզաների մասին: Պրն Ֆարքուհարը՝ ԱՄՆ-ի հյուպատոսը, խոսեց F, J և այլ տեսակի վիզաների, ինչպես նաև տեղեկություն հաղորդեց SEVIS վճարի մասին: Դասախոսության ավարտին հնչեցին մի շարք հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները պրն Ֆարքուհարի կողմից:
_______________________________________________________________________
Ամերիկյան խորհուրդների Կրթական խորհրդատվական կենտրոնի ավագ կրթական խորհրդատու Գայանե Գրիգորյանը Երևանի պետական համալսարանի ուսանողներին ներկայացրեց ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունները: Մանրամասների համար այցելեք:
______________________________________________________________________________
Դասախոսություն “Նպատակների հիմնավորում-շարադրություն գրելու արվեստը”
2011թ. մայիսի 2-ին Ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց դասախոսություն “Նպատակների հիմնավորում-շարադրություն գրելու արվեստը” թեմայով: Դասախոսությունը կարդաց Պիտեր Բոհանը՝ Միացյալ Նահանգներից ժամանած դասախոս: Այցելուները ծանոթացան գրելու տեխնիկային և գործնական առաջադրանքներ կատարեցին:
________________________________________________________________________
SAT նախապատրաստական դասընթաց
Ամերիկյան Խորհուրդների Երևանյան կրթական խորհրդատվական կենտրոնը հրավիրել էր  բոլոր հետաքրքրված անձանց մասնակցելու SAT նախապատրաստական դասընթացին դեկտեմբերի 27-ին ժամը 3-ին:


Միջազգային կրթության շաբաթ
Նոյեմբերի 15-19, 2010թ.
2010թ.նոյեմբերի  15-ից-19-ը ողջ աշխարհում տոնվեց Միջազգային կրթության շաբաթը: Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Կրթական խորհրդատվական կենտրոնը ներկայացրեց սեմինարների շարք՝ նվիրված Միջազգային կրթության շաբաթին:
Շաբաթվա ընթացքում իրականացվեցին հետեւյալ միջոցառումները՝
  • Նոյեմբերի 12-ին՝ Շնորհանդես “Կրթություն ԱՄՆ-ում” Վ. Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանում ժամը 13:30: Մասնակիցները ծանոթացան ԱՄՆ-ում ուսման հնարավորություններին և Կրթական խորհրդատվական կենտրոնի գործունեությանն ու ծառայություններին:
  • Նոյեմբերի 16-ին՝ Հայ ուսանողների եւ ԱՄՆ-ում փոխանակման ծագրերի շրջանավարտների հանդիպումը կլոր սեղանի շուրջ: Շրջանավարտները կիսեցին ԱՄՆ-ում ձեռք բերած իրենց փորձը:
  • Նոյեմբերի 19-ին՝ Քննարկումներ միջազգային եւ հայ ուսանողների հետ կրթական թեմաների շուրջ: Միջազգային խոհանոց:
Միջոցառումները տեղի ունեցան Ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատվական կենտրոնում ժամը 15:00-ին:

_________________________________________________________________
ԱՄՆ կրթական  խորհրդատվական կենտրոնների ցուցահանդեսներ 2010թ. հոկտեմբերին

2010 թվականին Կովկասյան տարածաշրջանի ԱՄՆ կրթական խորհրդատվական կենտրոնները կազմակերպեցին կրթական ցուցահանդեսներ այս տարածաշրջանի ուսանողներին  տեղեկացնելու համար:
– Բաքու, Ադրբեջան,  հոկտեմբերի  10, 2010
Թբիլիսի, Վրաստան,  հոկտեմբերի 11, 2010
-Երևան, Հայաստան,  հոկտեմբերի  12, 2010

Հետադարձ կապ՝
Գայանե Գրիգորյան Երևան
Բահար Ռ. Հաջի-Զադա –
Թամար Կարչավա Թբիլիսի
________________________________________________________________________________
ԱՄՆ Կրթական  տեղեկատվական ցուցահանդես Երևանում

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից ղեկավարվող կրթական  խորհրդատվական կենտրոնը Երևանում կազմակերպեց իր 15րդ կրթական տեղեկատվական ցուցահանդեսը 2010 թ հոկտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այս մեկօրյա միջոցառումը բաց էր հասարակության համար և  առաջարկում էր ԱՄՆ-ում  ուսանելու հնարավորությունների մասին տեղեկություն: Այցելուները ծանոթացան ԱՄՆ-ի  կրթական համակարգին, համալսարաններ դիմելու և ընդունվելու գործընթացին, ինչպես նաև TOEFL iBT, SAT, GRE և GMAT քննությունների հանձնման կարգին: Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ԱՄՆ-ի համալսարանների և քոլեջների ներկայացուցիչների և մի քանի կազմակերպությունների հետ, որոնք դրամաշնորհներ են տրամադրում կամ կազմակերպում փոխանակման ծրագրեր:
__________________________________________________________________________________________-
Շնորհանդես
Անն Մերիլի մասնակցությամբ

Անն Մերիլը, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կրթական խորհրդատվական կենտրոնի կոորդինատորը, դասախոսություն անցկացրեց “Կրթությունը Միացյալ Նահանգներում” թեմայով, որի ընթացքում նա պատմեց Սմերիկայի Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու մասին:
Շնորհանդեսը տեղի ունեցավ Ամերիկյան խորհուրդների գրասենյակում օգոստոսի 25-ին՝ ժամը 16:00-ին:

Երևանի կրթական խորհրդատվական կենտրոնի այցելուները մասնակցեցին TOEFL iBT թեստի անվճար դասընթացներին:
Հունիս և հուլիս ամիսներին Երևանի կրթական խորհրդատվական կենտրոնը իր 20 ամենաակտիվ և նվիրված այցելուներին առաջարկել էր TOEFL iBT ուսումնական դասընթացները: Այն մարդիկ, ովքեր ակտիվորեն օգտվել էին խորհրդատվական կենտրոնի առաջարկած ծառայություններից, հրավիրվեցին մասնակցելու անվճար TOEFL iBT-ի դասընթացներին, որոնք կանցկացրեց ամերիկացի Ջիմ Թիփընը: 2 խմբեր` յուրաքանչյուրը բաղկացած 10 հոգուց, մասնակցեցին 3 շաբաթ տևողությամբ պարապմունքներին, որոնք օգնեցին բարձրացնել նրանց պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել անգլերենի իրենց իմացությունը:

Կրթական ցուցահանդես Դիլիջանում
Երևանի կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց կրթական ցուցահանդես Դիլիջանում: Միջոցառումը իրականացավ մայիսի 19-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում: Մասնակիցները ծանոթացան Միացյալ Նահանգների կրթական համակարգին և ԱՄՆ-ում ուսումնական հաստատություններ դիմելու գործընթացին: Նրանք ստացան ԱՄՆ-ի համալսարանների տեղեկատուներ:

Կրթական ցուցահանդեսներ Վանաձորում և Գյումրիում
Երևանի կրթական խորհրդատվական կենտրոնը կազմակերպեց կրթական ցուցահանդեսներ Գյումրիում և Վանաձորում: Միջոցառումները իրականացան ապրիլի 28-ին և 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան և Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտներում: Մասնակիցները ծանոթացան Միացյալ Նահանգների կրթական համակարգին և ԱՄՆ-ում ուսումնական հաստատություններ դիմելու գործընթացին: Նրանք ստացան ԱՄՆ-ի համալսարանների մասին տեղեկատուներ: Տրվեցին նվերներ նրանց, ովքեր ճիշտ պատասխանեցին կրթության բնագավառում այն հարցերին, որ պատրաստել էր Ամերիկյան խորհուրդների անձնակազմը:

Դասախոսություն: Հալթի Միջազգային բիզնեսի դպրոց
Երևանի Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները կազմակերպեց հատուկ դասախոսություն Հալթի Միջազգային բիզնեսի դպրոցի վերաբերյալ այն հետաքրքրված դիմորդների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել բիզնեսի բարձրագույն որակավորում: Դասախոսությունը տեղի ունեցավ ապրիլի 30-ին, ժամը 4:00-ին Ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատվական կենտրոնի գրադարանում:
Համաձայն “Economist” ամսագրի` ըստ դասակարգման Հալթը թվով 23-րդն է ԱՄՆ-ում և 44-րդը ամբողջ աշխարհում: Հալթը ԱՄՆ-ում միակ բիզնես դպրոցն է, որը ընտրության հնարավորություն է տալիս ուսանելու Բոստոնում, Լոնդոնում, Դուբայում, Շանհայում կամ Սան Ֆրանցիսկոյում: