PFP երիտասարդ մասնագետների ծրագիր

Երիտասարդ մասնագետների Professional Fellows Program (PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը։

PFP-ն հնարավորություն է ընձեռում պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալ եւ գործնական փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,
  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
  • միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում վեցշաբաթյա վերապատրաստում կանցնեն 2020թ.-ի ապրիլի 20-ից մինչև նայիսի 29-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ (այն դիմորդներն, ովքեր Հայաստանի քաղաքացի են, սակայն բնակվում են երկրից դուրս մրցույթին դիմել չեն կարող)
  • ծնվել են 1984թ․ ապրիլի 20-ից մինչեւ 1995թ․-ի ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում,
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան,
  • ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադիր լինեն աշխատանքը շարունակել իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում,
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ,
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

 

Ծրագրի վերաբերյալ այլ հղումներ

Professional Fellows Program ծրագրի կայքը

EducationUSA Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ ևհամալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:

EducationUSA հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1992թ.: Կենտրոնը ղեկավարվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-18:00-ը յուրաքանչյուրի համար` անկախ տարիքից ու կրթությունից: EducationUSA հայաստանի  հասանելի է ինչպես հարցեր ուղղելու, այնպեսև հետևելու ԱՄՆ կրթական համակարգին վերաբերող նորություններին և տեղեկանալու գալիք միջոցառումների մասին։

 

Մատուցվող Ծառայությունները 

 

Դասախոսություններ, աշխատաժողովներ, վեբինարներ
  • ԱՄՆ-ի կրթական համակարգը, ընդունելության կարգը
  • Ինչպես գրել նպատակների հիմնավորման և ընդունելության էսսե-շարադրություն,
  • Ստանդարտացված թեստերի վերաբերյալ դասախոսություն՝ TOEFL, IELTS, SAT, GRE, GMAT
  • Վեբինար-զրույցներ ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչների հետ
  • Մինչմեկնման կողմնորոշիչ միջոցառում  Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուհեր ընդունված ուսանողների համար

Գալիք միջոցառումների հայտարարություններին կարող եք ծանոթանալ կամ բաժանորդագրվելով EducationUSA Հայաստանի նորություններին:

Խորհրդատվություն

Խորհրդատվություն տրվում է նրանց, ովքեր ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ ամերիկյան քոլեջներ, համալսարաններ դիմելու գործընթացի վերաբերյալ: Խորհրդատվության օր և ժամ ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ ,  ,    կամ նամակ գրել  

Գրադարան

  • TOEFL, IELTS, SAT, ACT, GRE, GMAT, LSAT, USMLE  թեստերի տեղեկագրքեր
  • Քոլեջների կատալոգներ, տեղեկատվական ձեռնարկներ տարբեր մասնագիտական առարկաների վերաբերյալ
  • Բակալավրիական և մագիստրոսական ծրագրերին վերաբերող ուղեցույցներ

Գրականությունից կարելի է օգտվել  կենտրոնի գրադարանի ընթերցասրահում, ինչպես նաեւ գրքերը դուրս տանել՝ միաժամանակ երկու գիրք, երկու շաբաթ ժամանակով: Վերջինիս համար պետք է հաշիվ  ստեղծել  EducationUSA գրադարանի կայքում՝http://educationusalibrary.americancouncils.am/

Փորձնական թեստերի անցկացում

EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը հնարավորություն է ընձեռում հանձնել փորձնական TOEFL iBT (Reading and Listening), SAT, GRE և GMAT թեստեր: Օր և ժամ ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ ,  ,    կամ նամակ գրել 

 

FLEX ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Click HERE to register to learn more about FLEX!  

 

Ծրագրի մասին մանրամասներ կարող եք ստանալ նաև այցելելով http://discoverflex.org/ 

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Ղասախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուկրաինայի միջնակարգ դպրոցների աշակերտների համար է: Ծրագիրը աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի (հուլիս/օգոստոսից մինչև մայիս/հունիս ամիսներ) անցկացնելու ԱՄՆ-ում` ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց:

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի հիմնադրման պահից՝ սկսած 1993թ-ից, ավելի քան 26,300 աշակերտ մասնակցել է ծրագրին։  Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է ԱՄՆ–ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի կողմից: Ծրագիրը նախաձեռնել է սենատոր Բիլ Բրեդլին ԱՄՆ-ի և Եվրասիայի երկրների միջև ամուր կապեր և երկարատև խաղաղություն ու փոխըմբռնում ստեղծելու նպատակով՝ հնարավորություն ընձեռելով այդ երկրների երիտասարդներին ուղղակի շփման միջոցով ծանոթանալու Ամերիկայի և այդ երկրի ժողովրդի հետ:

Ծրագրի առաջնային նպատակն է բարելավել փոխըմբռնումը ԱՄՆ-ի քաղաքացիների և այլ ազգերի միջև, ինչպես նաև զարգացնել և ամրապնդել այդ կապերը: ԱՄՆ Պետքարտուղարությունը աջակցում է ավելի քան 50 երկրների միջնակարգ դպրոցի աշակերտներին մասնակցելու FLEX և այլ կրթական ծրագրերի: Ծրագրի ստեղծումից՝ 1993 թվականից ի վեր, մոտավորապես 26,300 երիտասարդներ մասնակցել են FLEX ծրագրին:

43462154_2181523208794934_992452846299381760_nՄրցույթի հաղթողներն ընտրվում են տարեկան 40,000 դիմորդներից՝ բազմաշերտ մրցույթի արդյունքների և արժանիքների վրա հիմնվելով: Մրցույթին մասնակցությունը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ տարիքային, դասարանային, առաջադիմության, անգլերենի գիտելիքների, ՀՀ քաղաքացիության և ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին: Ընտրություն կատարվում է բազմակի գործոնների գնահատման արդյունքում, որոնք նպաստելու են փոխանակման հաջող փորձ ձեռք բերելու և առաջնորդության պոտենցիալ դրսևվորելուն: Մրցույթի բոլոր հաղթողները մասնակցում են նախապատրաստական ինտենսիվ դասընթացների ԱՄՆ կյանքին պատրաստվելու համար և շարունակում են լիարժեք կրթություն ստանալ ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: Ծրագրի ավարտից հետո բոլոր աշակերտները պետք է վերադառնան Հայաստան, ուր FLEX շրջանավարտների ասոցիացիան հովանավորում և իրականացնում է միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:

Ո՞վ է կազմակերպում ծրագիրը

Ամերիկյան խորհուրդները կազմակերպում և իրականացնում է FLEX ծրագիրը:  Ծրագրի իրագործման ընթացքում Ամերիկյան խորհուրդները հավաքագրում և գնահատում է դիմորդներին, ընտրում հաղթողներին, կազմակերպում աշակերտների երկկողմանի ճանապարհորդությունը Հայաստանից դեպի ԱՄՆ և ետ, ծրագրի ընթացքում աջակցում է մասնակիցներին՝ կապ պահելով ծնողների և աշակերտների հետ, ինչպես նաև կազմակերպում և հովանավորում ծրագրի շրջանավարտների միջոցառումները:

Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է դիմել

 Ամերիկյան խորհուրդների աշխատակիցները յուրաքանչյուր աշուն այցելում են ՀՀ բոլոր մարզեր՝ քննություններն անցկացնելու համար: Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին (տես` ովքեր կարող են մասնակցել ծրագրին և ովքեր` ոչ) քննությունը հանձնելու համար համար պետք է նախապես հայտարարված օրն ու ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական (միայն բնօրինակը), 3×4 չափսի մեկ լուսանկար և գրիչ: Քննության վայրը օգոստոս ամսին կհայտարարվի էլ-փոստով, մամուլով, հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերով։ FLEX ծրագրի ներկայացուցիչները ուղարկում են պաշտոնական նամակներ ՀՀ բոլոր դպրոցների տնօրեններին՝  այդպիսով նախապես տեղեկացնելով, թե երբ է տեղի ունենալու քննությունը տվյալ մարզում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդներ գրասենյակ (37410) 560045 կամ այցելել այս կայքի Ինչպես դիմել FLEX ծրագրին բաժինը:

Ծրագրի հիմնական նպատակներն են.

  • ճանաչել և հասկանալ ամերիկյան հասարակությանը, ժողովրդին, արժեքները, մշակույթը, բազմազանությունը և տարբեր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հարգանքը
  • հարաբերվել ամերիկացիների հետ և ամուր կապեր ստեղծել
  • ամերիկացիներին ծանոթացնել սեփական երկրին և մշակույթին
  • բացահայտել և ձեռք բերել ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչները
  • կիսվել սեփական փորձով և կիրառել ձեռք բերած գիտելիքները ձեր երկրում որպես ծրագրի շրջանավարտ:

Ի՞նչ է տալիս կրթաթոշակը և ի՞նչ հատկացված ՉԷ

 FLEX կրթաթոշակը հաղթող աշակերտներին տրամադրում է՝

  • երկկողմանի` տեղական և միջազգային ճանապարհորդություն (հայրենիքից ԱՄՆ և հակառակը)
  • ամսական վճարվող գումար, որը նախատեսված է օգնելու աշակերտներին հասարակական գործունեությանը մասնակցելու և անհրաժեշտ անձնական իրեր գնելու համար
  • ԱՄՆ-ում ընտրված հյուրընկալ ընտանիքում տեղավորում մեկ տարով
  • ուսում Միացյալ Նահանգների միջնակարգ դպրոցներում
  • ծրագրի կողմնորոշման անցկացում, ներառյալ մինչծրագրային և ետծրագրային պատրաստում
  • մասնակցություն ԱՄՆ-ում ծրագրի ընթացքում անցկացվող համայնքային միջոցառումներին
  • բժշկական ապահովագրություն` բացառությամբ նախապես գոյություն ունեցող հիվանդությունների և ատամնաբուժության:

FLEX կրթաթոշակը ՉԻ ընդգրկում հետևյալ ծախսերը՝

  • անձնագիր ստանալու վճարը
  • անձնական ծախսերը, որոնք չեն ընդգրկվել ամսական վճարի մեջ
  • աշակերտների` սահմանվածից ավել ուղեբեռի վճարը
  • հայրենիք զանգահարելու ծախսերը կամ էլեկտրոնային փոստի վճարը:

       Ծրագրի մասին մանրամասներ կարող եք ստանալ նաև այցելելով http://discoverflex.org/