EducationUSA Հայաստան

Գլխավոր / EducationUSA Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ ևհամալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:

EducationUSA հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1992թ.: Կենտրոնը ղեկավարվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-18:00-ը յուրաքանչյուրի համար` անկախ տարիքից ու կրթությունից:

Ծառայությունները

Դասախոսություններ/աշխատաժողովներ

Կենտրոնի այցելուները կարող են մասնակցել հետևյալ թեմաներով դասախոսություններին`

  • ԱՄՆ-ի կրթական համակարգերը
  • Ինչպես գրել նպատակների հիմնավորման-շարադրություն
  • Գիտահետազոտական առաջարկ գրելու արվեստը
  • Ինչպես հաջողությամբ անցնել հարցազրույց
  • Համակարգչայնացված թեստերի վերաբերյալ դասախոսություն
  • Միջոցառում Կողմնորոշում մեկնելուց առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուհեր ընդունված ուսանողների համար

Գալիք միջոցառումների հայտարարություններին կարող եք ծանոթանալ Ֆեյսբուքյան մեր էջում կամ բաժանորդագրվելով EducationUSA Հայաստանի նորություններին:

Անհատական խորհրդատվություն

Անհատական խորհրդատվություն տրվում է նրանց, ովքեր ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ ամերիկյան քոլեջներ, համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ դիմելու գործընթացի վերաբերյալ: Անհատական խորհրդատվություն տրվում է յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի, ժամը՝ 11:00, 12:00 և 14:30: Նախապես պետք է գրանցվել՝ զանգահարելով՝ 010 56 00 45,  54 40 15,   54 40 12: Յուրաքանչյուր անհատին տրվում է 30 րոպե:

Գրադարան

Գրականությունից կարելի է օգտվել  կենտրոնի գրադարանի ընթերցասրահում, ինչպես նաեւ գրքերը դուրս տանել՝ միաժամանակ երկու գիրք, երկու շաբաթ ժամանակով: Վերջինիս համար պետք է հաշիվ  ստեղծել  EducationUSA գրադարանի նորաբաց կայքում՝http://educationusalibrary.americancouncils.am/

Գրադարանն աշխատում է ամեն օր՝ ժամը 10:00-18:00-ը:

Գրադարանն ունի հետևյալ ձեռնարկները, տեղեկատուները և գրքերը.

  • Գրքեր կրթական և գիտական կրթաթոշակներ շնորհող հիմնադրամների մասին
  • Ուսումնական, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների տեղեկագրեր
  • Քոլեջների կատալոգներ, տեղեկատվական ձեռնարկներ տարբեր մասնագիտական առարկաների վերաբերյալ
  • Օգտակար տեղեկություն պարունակող թղթապանակներ` կապված Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսման գործընթացի հետ
  • TOEFL, TOEFL iBT, GRE, GMAT, SAT թեստերի տեղեկագրեր և գրանցման փաստաթղթեր
  • Ձեռնարկներ և դասագրքեր` վերը նշված թեստերի նախապատրաստվելու համար:

Փորձնական թեստերի անցկացում

EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը հնարավորություն է ընձեռում հանձնել փորձնական թեստեր: Համակարգչի միջոցով պաշտոնական թեստերին նախապատրաստվելու լավագույն միջոցը դրանց փորձնականի հանձնումն է, որը հնարավորություն է ընձեռում ծանոթացնելու թեստերին ու դրանք հանձնելու կանոնակարգին: Միևնույն ժամանակ նախապես հանձնելով թեստը` անհատը հնարավորություն ունի իմանալ մոտավոր արդյունքները:

Թեստերը կարող եք հանձնել յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 10:30-12:30, 13:00-15:00 և 15:00-17:00: Նախապես պետք է գրանցվել՝ զանգահարելով՝ 010 56 00 45,  54 40 15,   54 40 12:

 

Լրացուցիչ Ծառայություններ

  • ԱՄՆ-ի համալսարանների և քոլեջների վերաբերյալ տեսաֆիլմերի ցուցադրում
  • Գեղարվեստական ֆիլմի ցուցադրում անգլերեն լեզվով
  • Կենտրոնի գրադարանում TOEFL iBT բանավոր քննություն հանձնողները հնարավորություն ունեն կազմակերպել խմբակային թեմատիկ քննարկումներ, որն օգնում է նրանց բարելավել բանավոր անգլերենը և հեշտությամբ հանձնել քննության այդ բաժինը: