EducationUSA հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1992թ.: Կենտրոնը ղեկավարվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:
Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-18:00-ը յուրաքանչյուրի համար` անկախ տարիքից ու կրթությունից: EducationUSA հայաստանի հասանելի է ինչպես հարցեր ուղղելու, այնպեսև հետևելու ԱՄՆ կրթական համակարգին վերաբերող նորություններին և տեղեկանալու գալիք միջոցառումների մասին։
Մատուցվող Ծառայությունները
- ԱՄՆ-ի կրթական համակարգը, ընդունելության կարգը
- Ինչպես գրել նպատակների հիմնավորման և ընդունելության էսսե-շարադրություն,
- Ստանդարտացված թեստերի վերաբերյալ դասախոսություն՝ TOEFL, IELTS, SAT, GRE, GMAT
- Վեբինար-զրույցներ ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչների հետ
- Մինչմեկնման կողմնորոշիչ միջոցառում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուհեր ընդունված ուսանողների համար
Գալիք միջոցառումների հայտարարություններին կարող եք ծանոթանալ կամ բաժանորդագրվելով EducationUSA Հայաստանի նորություններին:
Խորհրդատվություն
Խորհրդատվություն տրվում է նրանց, ովքեր ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ ամերիկյան քոլեջներ, համալսարաններ դիմելու գործընթացի վերաբերյալ: Խորհրդատվության օր և ժամ ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ , , կամ նամակ գրել
Գրադարան
- TOEFL, IELTS, SAT, ACT, GRE, GMAT, LSAT, USMLE թեստերի տեղեկագրքեր
- Քոլեջների կատալոգներ, տեղեկատվական ձեռնարկներ տարբեր մասնագիտական առարկաների վերաբերյալ
- Բակալավրիական և մագիստրոսական ծրագրերին վերաբերող ուղեցույցներ
Գրականությունից կարելի է օգտվել կենտրոնի գրադարանի ընթերցասրահում, ինչպես նաեւ գրքերը դուրս տանել՝ միաժամանակ երկու գիրք, երկու շաբաթ ժամանակով: Վերջինիս համար պետք է հաշիվ ստեղծել EducationUSA գրադարանի կայքում՝http://educationusalibrary.americancouncils.am/
Փորձնական թեստերի անցկացում
EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը հնարավորություն է ընձեռում հանձնել փորձնական TOEFL iBT (Reading and Listening), SAT, GRE և GMAT թեստեր: Օր և ժամ ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ , , կամ նամակ գրել