Ի՞նչ է PFP ծրագիրը:
PFP-ն մասնագիտական վերապատրաստման ծրագիր է, որը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի Մասնագիտական վերապարտասման ծրագրերի բաժնը: Այս կրթաթոշակային ծրագիրը առաջատար երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռում կատարելագործման նպատակով ինտենսիվ աշխատանքային պրակտիկա անցնել Միացյալ Նահանգներում:
Ե՞րբ է հայտարատվում ծրագրի մրցույթը: Ե՞րբ են ծրագրի հայտը լրացնելու և մասնակցելու ժամկետները:
PFP ծրագրի մրցույթն անցկացվում է տարին երկու անգամ: Սովորաբար սեպտեմբերին հայտարարվում է գարնան մրցույթը՝ ապրիլ-մայիս ամիսներիn ԱՄՆ-ում պրակտիկա անցնելու համար, իսկ փետրվարին հայտարարվում է աշնան փուլը՝ ծրագրին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնակցելու համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը պայամավորված է մրցույթը հայտարարելու ժամկետներով: Գարնան ծրագրին մասնակցելու համար հայտերը ներկայացնում են նոյեմբերի կեսին, իսկ ծրագրի աշնան մրցույթին մասնակցելու համար հայտերը ներկայացնում են մարտի վերջին: Մասնակիցները ԱՄՆ են մեկնում հինգից-վեց շաբաթով վերապատրաստում անցնելու համար:
Արդյո՞ք պետք է վճարեմ ծրագրի համար: Որո՞նք են ծրագրի ծախսերը:
Եթե դառնաք մրցույթի հաղթող, բոլոր ծախսերը, այդ թվում ճանապարհածախսը, վիզայի և ԱՄՆ-ում ապրելու հիմնական ծախսերը կֆինանսավորի ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը և Ամերիկյան խորհուրդները: Ծրագրի մասնակիցները սովորաբար ապրում են ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում: Ծրագրին մասնակցելու համար այլ ծախսեր չկան:
Որո՞նք են ծրագրին մասնակցելու պայմանները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
- լինեն 25-ից 35 տարեկան
- լինեն ՀՀ քաղաքացի եւ բնակիչ
- ունենան առնվազն բակալավրի կրթություն
- տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնողները պետք է ներկայացնեն TOEFL (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ` IELTS թեստի 6 միավոր) արդյունքները
- ունենան առնվազն երկու տարվա համապատասխան մասնագիտական փորձ, դիմելու պահին աշխատեն և մտադրված լինեն աշխատանքը շարունակել իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում
- ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ:
Այս պայմաններն անխախտելի են և բացառություններ չեն արվում:
Ովքե՞ր չեն կարող դիմել:
PFP ծրագրի մրցույթին չեն կարող մասնակցել նրանք, ովքեր՝
- ԱՄՆ-ի քաղաքացի կամ մշտական բնակիչ են
- ներկայումս ԱՄՆ-ում մասնակցում են ակադեմիական, վերապատրաստման, հետազոտական ծրագրերի կամ աշխատում են Միացյալ Նահանգներում
- արդեն մասնակցել են LEAP/LFP/PFP ծրագրերին
- ներկայումս բնակվում կամ աշխատում են ՀՀ-ից դուրս
- մասնակցել են ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորված փոխանակման ծրագրի (օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի կամ ԱՄՆ-ի այլ կառավարական գործակալության) և մինչև հայտը ներկայացնելու վերջնաժամկետը դեռ չի ավարտվել արտոնագրով նախատեսված երկամյա կացության պահանջը
- դիմել են ԱՄՆ-ում մշտական բնակության վերջին երեք տարիների ընթացքում ձերբակալվել, մեղադրվել կամ դատապարտվել են հանցագործության համար:
Ի՞նչ անել, եթե ես այժմ աշխատում կամ սովորում են արտասահմանում: Կարո՞ղ եմ ծրագրին դիմել:
Ոչ, այս դեպքում ծրագրին դիմել չեք կարող: Ծրագրի մասնակիցները պետք է բնակվեն այն երկրում, որի քաղաքացիությունն ունեն դիմելու պահին:
Որո՞նք են դիմում ներկայացնելու պահանջները:
Ի հավելում, առցանց հայտի, դիմորդները պետք է նաև ներկայացնեն հետևյալ փաստատթղթերը՝
- ինքնակենսագրություն (Resume կամ CV) անգլերեն լեզվով
- երեք լուսանկար դիմորդի առօրյա կյանքից, որոնք ցույց են տալիս նրա անհատականությունն ու հետքրքրությունները և կարող են հետագայում նաև տրամադրվել հյուրընկալող ընտանիքներին
- միջազգային անձնագրի բարձր որակի պատճեն
- «Ծրագրի մասնակցության պայմանների և դրույթների համաձայնագրի» ստորագրված պատճենը
- Ամերիկյան խորհուրդների «Գաղտնիության քաղաքականություն հայտարարագրի» ստորագրված պատճենը
- անձնագրի համար արված լուսանկար
- այլ լրացուցիչ նյութեր, օրինակ՝ դիպլոմներ, մասնագիտական վերապատրաստաման ծրագրերի հավաստագրեր, մրցանակներ, եւ այլն):
Բոլոր վերը նշված փաստաթղթերը պետք է ներբեռնել առցանց դիմումի համապատասխան բաժիններում: Խնդրում ենք վերոնշյալ որևէ փաստաթուղթ PFP Երևանի կամ Վաշինգտոնի գրասենյակների աշխատակզմին էկեկտրոնային փոստով չուղարկել:
Ինչպե՞ս են ընտրվում ծրագրի մասնաիկիցները
Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով՝ հիմք ընդունելով նրանց մասնագիտական որակները: Մրցույթը ներառում է երկու փուլ՝ առցանց հայտի ներկայացում և հարցազրույց Ամերիկյան խորհուրդների եւ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ:
Ի՞նչ մասնագիտական կրթություն և փորձառություն պետք է ունենան դիմորդները:
Մասնակիցները կարող են աշխատել հետևյալ մասնագիտական ոլորտներում՝
- Պետական մարմիններում, այդ թվում տեղական և մարզային կառավարություններում, հաստատություններում, որոնք ներգրավված են սոցիալական և տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության և օրենսդրության մշակման և/կամ իրականացման, ինչպես նաև որոշումների կայացման մեջ քաղաքացիների դերը մեծացնելու գործընթացներում:
- Բիզնես ոլորտի այն մասնագետներն, ովքեր ընդրգկված են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ակտիվացնելու գործում:
- Սոցիալական նորարարության և սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններում:
- ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականությունը, օրենսդրությունը ձևավորելու և բնակչության մասնակցությունը խթանելու գործում:
Ինչպե՞ս են մասնակիցները ստանում ԱՄՆ –ի մուտքի արտոնագիր (վիզա):
Եթե դիմորդն ընտրվում է որպես ծրագրի մասնակից, ապա Ամերիկյան խորհուրդների գրասենյակը օգնում է նրան դիմել J-1 վիզա ստանալու գործընթացում: Վիզայի վճարը հոգում է ծրագիրը: J-1 վիզա ստանալը ծրագրի մասնակցության պարտադիր պայմաններից մեկն է, սակայն եթե ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնը մերժի վիզա տամադրել դիմորդին,ապա անգամ մրցույթում հաղթող ճանաչված դիմորդը չի կարողանա մասնակցել ծրագրին: Ամերիկյան խորհուրդների գրասենյակը մասնակիցներին կաջակցի վիզայի դիմելու ընթացքում, սակայն ԱՄՆ-ի դեսպանատան կողմից մուտքի արտոնագիր տրամադրելու որոշման վրա ազդելու որևէ իրավասություն չունի:
Որտե՞ղ եմ ապրելու ծրագրի ընթացում:
Ծրագրի մասնակիցներն ապրում են հյուընկալ ընտանիքներում, ովքեր ընդգրկվում են կամավոր հիմունքներով և ընտրվում են Ամերիկյան խորհուրդների կողմից: Սա ծրագրի կարևոր և պարտադիր մասն է:
Ի՞նչ կազմակերպություններում են աշխատում մասնակիցները:
Ամերիկյան խորհուրդները յուրաքանչուր մասնակցի համար ամերիկյան հյուրընկալ կազմակերպություն ընտրելիս հաշվի է առնում կոնկրետ մասնակցի անհատական մասնագիտական փորձն ու հետաքրքրությունները: Մասնակիցները հանարավորություն ունեն հույրընկալ կազմակերպությունների իրենց նախապատվությունները ներկայացնել ծրագրին դիմելու ընթացքում, սակայն պետք է նաև նկատի ունենան, որ հյուրընկալ հաստատության ընտրության վերջնական որոշումը ընդունում է Ամերիկյան խորհուրդները: ԱՄՆ-ի հաստատություններից շատերի աշխատանքը հնարավոր է ճշգրտորեն չհամընկնի դիմորդների մասնագիտական կարիքների հետ, այնպես որ, մասնակիցները պետք է պատրաստ լինեն ուսումնասիրելու ամերիկյան գրասենյակների աշխատանքի տարբեր ոլորտներ:
Վերջին տարվա ընթացքում ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են հետեւյալ հաստատություններում.
- Պետական օրենսդրական մարմիններում
- Գործադիր մարմիններում (օրինակ, Իլլինոյս նախանգապետի գրասենյակում)
- Այլ կազմակերպություններում ինչպիսիք են ՀԿ-ները, որոնք վարում են լոբբիստական գործունեություն; որոշակի մասնագիտական ուղղվածություն ունեցող կազմակերպություններում (օրինակ՝ կազմակերպություններում, որոնք զբաղվում են հարկային խնդիրներով, բնապահպանական քաղաքականության վարման, կրթության հարցերով և այլն); ընտրական գրասենյակներում
Նախկինում PFP Հայաստանի մասնակիցներին հյուրընկալած ամերիկյան կազմակերպությունների մասին կարող եք տեղեկանալ Ամերիկյան խորհուրդների կայքի PFP շրջանավարտների բաժնից https://americancouncils.am/professional-fellows-program-pfp/pfp-alumni/
Ի՞նչ աշխատանքային և մասնագիտական պարտականություններ են ստանձնում մասնակիցները պրակտիկայի վայրում:
PFP ծրագրի փորձառությունը հաճախ պայմանավորված է մասնակցի անհատական և մասնագիտական հետաքրքրություններով և պատրաստակամությամբ: Հաճախ առավել հաջողակ են այն մասնակիցներն, ովքեր նախապես մտածում են ծրագրի մասնակցության իրենց նպատակների ու խնդիրների մասին, և մինչ ծրագրի սկսելը՝ ԱՄՆ մեկնելուց առաջ, իրենց հյուրընկալ կազմակերպությունների հետ քննարկում են իրենց մասնագիտական նպատակները, փորձառությունը, որակավորումն ու հետաքրքրությունները: Պրակտիկայի ընթացում մասնակիցներն ամենայն հավանականությամբ նաև ներգրավված կլինեն բազմապիսի միջոցառումներում, օրինակ՝ հնարավոր է իրենց ամերիկացի ղեկավարի հետ մասնակցեն կարևոր հանդիպումների, կատարեն մասնագիտական ուսումնասիրություններ, ելույթներ ունենան տարբեր մասնագիտական թեմաներով, մասնակցեն իրեն գրասենյակի կողմից կազմակերպվող միջոցառումներին և ընթացիկ ալյ աշխատանքներին:
Ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն կունենան իրենց ամերիկյան ղեկավարին երկու շաբաթով հրավիրել հայրենիք՝ ԱՄՆ-ի ու Հայաստանի կազմակերպությունների միջև գործընկերային կապեր հաստատելու և փոխշահավետ համատեղ նախագիծ մշակելու նպատակով: